Գերմանիայում 200 դերասան 40 ժամ շարունակ կկարդա «Մուսա լեռան 40 օրը» վեպը![]() 31 մարտի 2015 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Ապրիլին Գերմանիայի Նյուրենբերգ քաղաքում մոտ 40 ժամ շարունակ գերմանացի 200 դերասան կկարդան Ֆրանս Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է գերմանացի ռեժիսոր դրամատուրգ Քրիստիան Պապկեն և նշել, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված մի շարք միջոցառումներ են ծրագրել: «Մենք ունենք «Խոսել սահմանների մասին» մի ծրագիր, որի շրջանակներում էլ իրականացնում ենք Ցեղասպանության զոհերին նվիրված միջոցառումները: Կսկսենք վեպի ընթերցմամբ, իսկ հետո մարդկանց կներկայացնենք նաև, որ սա ուղղակի վեպ չէ, այն իրական հիմքեր ունի: Միջոցառման վերջին օրը Գերմանիա կայցելեն նաև անվանի ցեղասպանագետներ, որոնք հասարակությանը կներկայացնեն մի շարք փաստեր` Ցեղասպանության հետ կապված: Միջոցառումը կեզրափակվի հայ անվանի երգչուհի Հրաչուհի Բասենցի համերգով»,- ասել է Պապկեն, գրում է գրում է «Երկիր»-ը: Նպատակն է առաջին հերթին իրազեկել հասարակությանը. «Ինքս ուսումնասիրել եմ Գերմանիայում պահվող մի շարք փաստաթղթեր` Ցեղասպանության հետ կապված և ինձ համար պարզ դարձավ Գերմանիայի որոշ պատասխանատվությունը Ցեղասպանության հարցում»: Հարցին, թե ինչպես է արձագանքում Գերմանիայում թուրք համայնքը նման միջոցառումներին` Պապկեն պատասխանել է.«Մեծ, չռված աչքերով: Մեզ համար կարևորը սահմանները բացելն է` երկու կողմերի համար էլ»: Գերմանիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կլաուս Կուզեմբերգը նշել է, որ իրենք նույնպես մասկացում են Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: «Մենք հրավիրել ենք նաև պառլամենտականներին, սակայն մենք շեշտը ոչ թե դրա, այլ` հասարակության իրազեկվածության վրա ենք դրել` այդ իսկ պատճառով էլ թուրք պաշտոնատար անձանց չենք հրավիրել»,- ասել է Կուզեմբերգը` հավելելով, թե լավ է, որ աշխարհը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առումով դարձյալ զարթնում է: «Մուսա լեռան քառասուն օրն» ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի ստեղծագործությունն է իրական փաստերի հիման վրա։1915 թվականին հայերը Մուսա լեռան շրջակա հայկական գյուղերի բնակիչները ստիպված են լինում թողնել իրենց տներն ու բարձրանալ լեռը՝ ինքնապաշտպանության, որը 53 օր է տևում, մինչև որ ֆրանիսական ռազմանավերը օգնության են հասնում։ Գիրքը լույս է տեսել 1933 թվականին, թարգմանվել 34 լեզվով։ ԱՄՆ-ում գրքի հրապարակումց հետո երկու շաբաթում վաճառվել է 34․000 օրինակ։ ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |