Երևանի դպրոցներում մեկնարկել է «Փոքրիկ ոստիկան» ուսուցողական ծրագիրը 1 ապրիլի 2015 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Երեխաների անվտանգության ապահովումը մշտապես ՀՀ ոստիկանության ուշադրության կենտրոնում է և իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը: Առանձնակի կարևորվում է երթևեկության անվտանգությունը, որի հիմքում դրված է երեխաների շրջանում այդ կանոններին անվերապահորեն հետևելու գիտակցության սերմանումը, օրինապաշտ քաղաքացու դաստիարակությունը: Այդ խնդրի լուծմանն են ուղղված դպրոցներում պարբերաբար իրականացվող հանդիպում-զրույցները, դեռահասների այցելությունները ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներ, սերտ համագործակցությունը կրթական ոլորտի պատասխանատուների և ծնողների հետ: Ոստիկանությունը համոզված է, որ երեխայի հետ աշխատանքը պետք է սկսել վաղ՝ տարրական դասարանների և նույնիսկ նախադպրոցական տարիքից: Այս ռազմավարության իրականացման առաջին քայլերից է «Փոքրիկ ոստիկան» ուսուցողական խաղ-ձեռնարկի ստեղծումը, որի հասցեատերն առաջին դասարանցիներն են: Ձեռնարկը երեխաներին կօգնի ինքնուրույն յուրացնել երթևեկության կանոնները, ճանաչել ճանապարհային նշանները և կնախազգուշացնի արտակարգ իրավիճակների մասին: Հաշվի առնելով, որ խոշոր քաղաքներում երթևեկությունը բավականին լարված է՝ մարտի 31-ին խաղ-ձեռնարկն առաջինը տրամադրվել է մայրաքաղաքի 426 առաջին դասարաններին: Որպես երեխաների շրջանում կրթական և իրազեկման բազմաթիվ ծրագրեր իրականացնող սոցիալապես պատասխանատու ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է ՀՀ ոստիկանության նախագծին՝ 14 միլիոն դրամ հատկացնելով «Փոքրիկ ոստիկան» ուսուցողական խաղ-ձեռնարկի 1000 օրինակ հրատարակելու նպատակով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Նախագծի մեկնարկի ժամկետը պայմանավորված է նաև դպրոցական առաջիկա ամառային արձակուրդներով. դրսում ավելի շատ ժամանակ անցկացնող երեխաները պետք է տիրապետեն երթևեկության կանոնների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքների: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |