ՌԴ Դաշնային Խորհրդում բացվել է հայագետ սենատորի աշխատանքների ցուցահանդեսը 1 ապրիլի 2015 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1–ին ՌԴ Դաշնային Խորհրդում բացվում է սենատոր Ռաֆայիլ Զինուրովի քանդակագործական աշխատանքների անհատական ցուցահանդեսը: «Անհատը աշխարհի երկրների պատմություններում». այս խորագրի ներքո ՌԴ Դաշնային Խորհրդի անդամը ներկայացնում է տարբեր երկրների հայտնի անհատների դիմանկարները, ովքեր մեծ դեր են խաղացել իրենց ժողովուրդների կյանքում: Հատուկ տեղ են գրավում հեղինակի հայրենի Բաշկիրիայի պատմական դեմքերի դիմանկարները: Ցուցահանդեսը նվիրված է ՇՀԿ և ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովին, որը տեղի կունենա այս տարվա հուլիսին Ուֆայում, PanARMENIAN.Net ին են հայտնել «Ռուս-հայկական համագործակցությունից»: Ցուցադրությունում ներկայացված են նաև պատմական Հայաստանի թագավորները և հայկական ազատագրական շարժման հերոսները` սկսած Պարույր Սկայորդի թագավորից մինչև 1862 թ. Զեյթունի ապստամբության հերոս Մարկոս Թաշչյանը: Ցուցահանդեսը կազմակերպվում է բաշկիրների մոսկովյան հայրենակցության և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության աջակցությամբ: Այն կբացի ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ռաֆայիլ Զինուրովը նաև «Հայաստան. հազարամյակների ուղի…» եռահատորյակի հեղինակն է, ուր չափածո կերպով շարադրել է հայոց ամբողջական պատմությունը: Գիրքը մեծ հետաքրքրություն առաջացրեց ընթերցողի մոտ, իբրև հայ ժողովրդի պատմության ուսումնասիրություն և մշակույթների երկխոսության դրսևորում, Ռաֆայիլ Զինուրովի աշխատանքը գրավել է պատմաբանների, արևելագետների, քաղաքական գործիչների և դիվանագետների ուշադրությունը: Բաշկիր քաղաքական գործիչը ներկայացրել է տարբեր դարաշրջանների հայկական պետությունները, հնագույն ժողովրդի հարուստ մշակույթը, պատմության ողբերգական էջերը և հերոսական պայքարը: Հեղինակը իր մոտեցումն է դրսևորում հայ ժողովրդի տոկունության և արարման ոգու, հայկական մշակույթի ակունքների և դրա համամարդկային նշանակության նկատմամբ: «Հայաստան. հազարամյակների ուղի» գրքի երկրորդ հատորը սկսվում է 4-6-րդ դարերում Հայաստանի վիճակի նկարագրումից, իսկ երրորդ հատորը հասնում է մինչև Սերժ Սարգսյանի նախագահության փուլը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել |