Ամերիկյան Վերմոնտի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել 1 ապրիլի 2015 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Վերմոնտ նահանգի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ միաձայն ընդունել է H.C.R. 86 բանաձևը՝ շարունակելով օգնել ցեղասպանությունների կանխարգելման շարժմանը և հիշատակի միջոցառումների օր սահմանելով մարդկության դեմ հանցագործության զոհերի համար, տեղեկացնում են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արևելյան շրջանի գրասենյակից: Նահանգային օրենսդրի նիստին մասնակցել են ամերիկահայ գրողներ Քրիս Բոհջալյանը և Դանա Ուալռեթը, որոնց նախնիները Ցեղասպանությունը վերապրածներն են: Նրանք ներկայացրել իրենց ընտանիքների պատմությունը, Ցեղասպանության 8 փուլերը և թուրքական ժխտողականությունը: «Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը Վերմոնդի օրենսդիրները ձայն տվեցին հավերժ լռեցված հազարավոր հայերի: Վերմոնտն այս կերպ օգնում է տարածել ճշմարտությունը անատոլիական հարթավայրում և սիրիական անապատում մեկ դար առաջ տեղի ունեցածի մասին, իջեցնել ժխտողականութան տոնը», -ասել է Քրիս Բոհջալյանը, իսկ Դանա ՈՒալռեթն ընդգծել է, որ Ցեղասպանությունը շարունակվում է, քանի դեռ Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտել փաստերը: Վերմոնտ նահանգը Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է, երբ նահանգապետ Ջեյմս Դուգլասը 2004-ին ապրիլի 24-ը հռչակեց հայ նահատակների հիշատակի օր: ԱՄՆ 50 նահանգներից 43-ը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին |