ՀՀ-ում սկսվել են ռուսական ռազմաբազայի ՀՕՊ ստորաբաժանումների զորավարժությունները![]() 1 ապրիլի 2015 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում սկսվել են ռուսական ռազմաբազայի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումների զորավարժությունները: Զինվորականները դաշտային վարժանքներ են սկսել ծովի մակարդակից ավելի քան 1.500 մ բարձրության վրա: «Դաշտային վարժանքների ժամանակ կանցկացվեն մարզումներ պայմանական հակառակորդի միայնակ և խմբակային օդային թիրախների հարձակումները հետ մղելու վերաբերյալ, որոնց ընթացքում զինծառայողները կլուծեն ավելի քան 100 տակտիկական խնդիր՝ առանց մարտական կրակոցների՝ օգտագործելով ակտիվ ձայնային խոչընդոտներ, ինչպես նաև հակալոկացիոն հրթիռներ»,- Газета-ին հղով գրում է Tert.am-ը: Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից փոխանցում են, որ զորավարժություններին մասնակցում է մոտ 300 զինծառայող։ Մարտի 18-ին ՀՀ–ում մեկնարկել էին Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների դաշտային զորավարժությունների շրջանակում համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հաշվարկների վարժանքները։ Մեկ շաբաթ տևող վարժանքների ընթացքում մոտ 50 զինծառայող մշակել է «Գրադ» ռազմական մեքենաներից կրակելու հմտությունները։ Գործնական վարժանքներն անցկացվել են բարձր լեռնային պայմաններում` ծովի մակերևույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա, ինչը վարժանքների անցկացման բնորոշ առանձնահատկությունն է քամու և մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխության պատճառով և ազդում է գնդակի թռիչքի բալիստիկ առանձնահատկությունների վրա։ Վարժանքների կեսը գիշերային ժամերին էր, ուսումնական օրը տևել է 10 ժամ։ Մարտական հաշվարկների կողմից ավելի հստակ թիրախ բռնելու համար օգտագործվել են անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման հնարավորությունները, որոնք փոխանցում են թիրախների կոորդինատները «Նշանառու 2» ժամանակակից համալիրի օգտագործմամբ։ Վարժանքների ընթացքում օգտագործվել է մոտ 500 միավոր 120 միլիմետրանոց ռեակտիվ գնդակներ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |