ՀՀ օրհներգի ժամանակ անհարգալից վարք դրսևորած ադրբեջանցի սամբիստին կարող են զրկել մեդալից 1 ապրիլի 2015 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում կայացած սամբոյի աշխարհի գավաթի առաջնության 62 կգ քաշային կարգում մրցանակների հանձնման արարողության ընթացքում ՀՀ օրհներգի հնչելու ժամանակ ցուցադրաբար անհարգալից վարք դրսևորելու հետևանքով ադրբեջանցի սամբիստ Բախտիյար Աբբասովը կարող է զրկվել մեդալից: Նա երրորդն էր, իսկ չեմպիոնը Հայաստանը ներկայացնող արցախցի Աշոտ Դանիելյանն է: Սամբոյի համառուսական և եվրոպական ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեևի համոզմամբ, նման քայլի համար սամբիստին անհրաժեշտ է որակազրկել, գրում է Sambo.ru-ն: «Ես դատապարտում եմ այդ արարքը և անթույլատրելի եմ համարում մարզիկի համար: Առավել ևս, որ նա Ադրբեջանի ազգային հավաքականի անդամ է և ներկայացնում է իր երկիրն աշխարհի գավաթի պաշտոնական մրցաշարում: Դա մարզիկին վայել պահվածք չէ: Այդպիսի մարզիկն արժանի չէ լինել աշխարհի գավաթի մրցանակակիր: Կարծում եմ, որ մրցումների կանոնների և էթիկայի նման խախտումներ թույլ տված մարզիկը չպետք է շարունակի մասնակցությունը մրցումներին և պետք է զրկվի մեդալից: Միջազգային մրցաշարերին մարզիկի հետագա մասնակցության մասին որոշումը պետք է կայացնի Սամբոյի միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն»,- ասել է Ելիսեևը: Ավելի վաղը Ադրբեջանի սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ Յաղուբ Աբդուլաևն ադրբեջանականան լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ մարզիկն այդ պահին իրեն պարզապես վատ է զգացել: Բախտիյար Աբբասովը, սակայն հայտնել է, որ անհարգալից վարքը միտումնավոր էր՝ ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չի ունեցել, պարզապես չի ցանկացել հարգել ՀՀ օրհներգը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |