Կոնգրեսական Շիֆը Ներկայացուցիչների պալատում կընթերցի Ցեղասպանության զոհերի անունները 2 ապրիլի 2015 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Հայանպաստ գործունեությամբ հայտնի ամերիկացի կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը տեղեկացրել է, որ ապրիլի 22-ին մի ամբողջ ժամ կտրամադրի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի անունների ընթերցմանը: Կոնգրեսականը կոչ է արել Ցեղասպանության զոհերի ժառանգներին իրենց հարազատների անուններն ուղարկել համապատասխան հասցեով, որպեսզի դրանք ևս ներառվեն իր կողմից ընթերցվելիք ցուցակում, հայտնում է asbarez.com-ը Արցախպրեսի փոխանցմամբ: «Մեկ ժամվա ընթացքում ես կկարողանամ ընթերցել Ցեղասպանությանը զոհ գնացած մարդկանց միայն փոքր թվի անունները: Իսկ 1.5 միլիոնից ավելի զոհվածների անուններն ամբողջովին ընթերցելու համար կպահանջվեն շաբաթներ: Լիահույս եմ, որ իմ այս քայլով կօգնեմ հանրության ուշադրությունը հրավիրել այս ոճրագործությանը: Մարդիկ, ում անունները ես կընթերցեմ, եղել են որդի, դուստր, մայր ու հայր, տատ ու պատ, մորաքույր ու քեռի. նրանցից ամեն մեկի կյանքն անգին էր»,- ասել է կոնգրեսականը: Մարտի 18-ին ԱՄՆ օրենսդիրները ԱՄՆ Կոնգերսում բանաձև ներկայացրեցին Հայոց ցեղասպանության մասին: «Ճշմարտության և արդարության մասին» բանաձևը ստացել է Ներկայացուցիչների պալատի 44 անդամների աջակցությունը: Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ու հետևանքների լիարժեք ճանաչման հիման վրա: Ինչպես ասաց կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձևը ներկայացնելիս, ոչ մի կասկած չկա, որ հայերը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհն են դարձել: Ըստ կոնգրեսական Ռոբերտ Դոլդի, Հայոց ցեղասպանութան ժխտումը խարխլում է երկարատև խաղաղության ու անվտանգության հիմքերը՝ առավել հավանական դարձնելով ոճրագործությունները նաև ապագայում: Մինչդեռ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պայքարում է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար արդեն մոտ 40 տարի՝ 1975. թվականից ի վեր, երբ ներկայացվեց առաջին բանաձևը: «Ցեղասպանության ժխտումը նոր ցեղասպանություն գործելու առաջին քայլն է»,-հիշեցրել է կոնգրեսականը: Բրեդ Շերմանն իր հերթին հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, սենատոր լինելով, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես և գործող պետքարտուղար Ջոն Քերին: «Ժամանակն է. որ գործադիր ու օրենսդիր իշխանությունները նույն ուղղությամբ գործեն»,-ասել է նա: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |