Եմեն. Գրոհի է ենթարկվել և թալանվել ՌԴ հյուպատոսությունը 2 ապրիլի 2015 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Եմենի Ադեն քաղաքում գտնվող ՌԴ գլխավոր հյուպատոսությունը գրոհել են շիա խռովարար հուսիթները: Տեղաբնակները գտնում են, որ հյուպատոսության վրա հարձակվել են հուսիթներն ու նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհի կողմնակիցները: Զինյալները կոտրել են մուտքի դռները և ներս ներխուժել: Հյուպատոսության շենքը թալանվել է, դուրս է բերվել այն ամենն, ինչ գոնե փոքր արժեք ունի: Ապստամբները բեռնել են թալանված տեխնիկան և թղթապանակներով փաստաթղթերը մեքենաներն ու հեռացել անհայտ ուղղությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունն Ադենի «Հունա Ադեն» տեղեկատվական պորտալի վրա հղումով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ գլխավոր հյուպատոսությունն Ադենում տուժել է նաև Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիայի ռմբակոծությունից: Եմենում ՌԴ հյուպատոսության աղբյուրը հայտնել է, որ այժմ քննարկվում է Ադենում գտնվող հյուպատոսությունն փակելու և ՌԴ քաղաքացիներին տարհանելու հարցը: Արդեն մեկ շաբաթ է Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիան ռազմական գործողություն է վարում հուսիթների «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցների դեմ, որոնք վերահսկում են երկրի մեծ մասը, այդ թվում մայրաքաղաք Սանան: Գործողության նպատակն է ստիպել հուսիթներին և նրանց կողմնակիցներին վերադարձնել իշխանությունը նախագահ Աբդ Ռաբբ Հադիին և կառավարությանը, որոնք հեռացվել են իշխանությունից: Հադին այժմ գտնվում է Եմենի սահմաններից դուրս: Մինչդեռ «Ալ Քայիդայի» գրոհայինները գիշերը հարձակվել են Հադրամաութ գավառի Էլ Մուկալլա քաղաքի վրա, որը Եմենի հարավ-արևելքում է, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ծայրահեղականները գրոհել են կենտրոնական բանտն ու ազատ են արձակել հարյուրավոր կալանավորների: Ըստ տեղական աղբյուրների, մարտեր են գնում քաղաքի մի քանի թաղամասերում: Բանակի ստորաբաժանումները փորձում են կասեցնել գրոհը: Գործի է դրված զրահատեխնիկա և հրետանի: Ազատ արձակված կալանավորներից շատերը կապեր ունեն «Ալ Քայիդայի» հետ, կան նաև խմբավորումների պարագլուխներ: Եմենը վաղուց արդեն ապաստան էր դարձել ծայրահեղական իսլամիստների համար թույլ կենտրոնական իշխանությունների և դժվարհասանելի վայրերի պատճառով: Վերջին տարիներին երկրում բազմաթիվ էին ահաբեկչական գործողություններն ու դիվերսիաները, որոնց թիրախը հաճախ օտարերկրացի զբոսաշրջիկներն էին, դիվանագիտական առաքելություններն ու դրանց աշխատակիցները, անվտանգության ուժերն ու ենթակառուցվածքները, հիմնականում նավթային: Հուսիթների դեմ ագրեսիան սկսվեց այն բանից հետո, երբ նրանք գրոհեցին Ադեն հարավային քաղաքն ու ստիպեցին Եմենի նախագահ Աբդ Ռաբբ Մանսուր Հադիին փախչել երկրից: Եմենի փախած նախագահը ժամանել է Էր Ռիադ: Ըստ al-Arabiya TV-ի, նախագահը Սաուդյան Արաբիայի հովանավորությամբ մեկնել է Շարմ էլ Շեյխ: Մարտի 28-ին նա մասնակցել է արաբական պետությունների գագաթնաժողովին Եգիպտոսում: Հադին հրաժարական տվեց 2015-ի հունվարին, երբ հուսիթները իրենց հսկողության տակ առան Սանայի մեծ մասը: Ավելի ուշ նախագահը փախավ հայրենի Ադեն, որտեղ զորք հավաքեց ու հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում իշխանությունից իր հեռանալը: Սակայն առաջին իսկ մարտերում Հադիի կողմնակիցները պարտվեցին ու ապստամբները լայնածավալ հարձակում սկսեցին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |