Սամբոյի միջազգային ֆեդերացիան միջոցներ կձեռնարկի անհարգալից վարք ցուցաբերած ադրբեջանցի մարզիկի նկատմամբ 2 ապրիլի 2015 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Սամբոյի միջազգային ֆեդերացիան (FIAS) միջոցներ կձեռնարկի ադրբեջանցի մարզիկ Բախտիյար Աբբասովի նկատմամբ, որը կքանստել էր Հայաստանի օրհներգի կատարման ժամանակ: Այդ մասն Lenta.ru-ին է հայտնել կազմակերպության ղեկավար Վասիլի Շեստակովը: Մոսկվայում կայացած սամբոյի աշխարհի գավաթի առաջնության ժամանակ 62 կգ քաշային կարգում մրցանակների հանձնման արարողության ընթացքում ՀՀ օրհներգի հնչելու ժամանակ ադրբեջանցի սամբիստ Բախտիյար Աբբասովը ցուցադրաբար անհարգալից վարք դրսևորեց՝ կքանստելով: Նա երրորդն էր, իսկ չեմպիոնը Հայաստանը ներկայացնող արցախցի Աշոտ Դանիելյանն է: «Նման պահվածքն անթույլատրելի է: Դա միայն էթիկայի և փոխադարձ հարգանքի հարց չէ: Մենք համարժեք միջոցներ կձեռնարկենք, որոնք կապահովեն նման միջադեպերի անթույլատրելիությունն ապագայում»,-հայտարարել է Շեստակովը: Նա նաև հավելել է, որ նամակ է հղել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիին, որտեղ մտահոգություն է հայտնել Աբբասովի, որպես Ադրբեջանի քաղաքացու, պահվածքի վերաբերյալ՝ խնդրելով առաջիկայում կանխել նման դեպքերի կնկնությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի մարզիկը կարող է զրկվել մեդալից անհարգալից պահվածքի համար: Սամբոյի համառուսական և եվրոպական ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեևի համոզմամբ, նման քայլի համար սամբիստին անհրաժեշտ է որակազրկել: «Ես դատապարտում եմ այդ արարքը և անթույլատրելի եմ համարում մարզիկի համար: Առավել ևս, որ նա Ադրբեջանի ազգային հավաքականի անդամ է և ներկայացնում է իր երկիրն աշխարհի գավաթի պաշտոնական մրցաշարում: Դա մարզիկին վայել պահվածք չէ: Այդպիսի մարզիկն արժանի չէ լինել աշխարհի գավաթի մրցանակակիր: Կարծում եմ, որ մրցումների կանոնների և էթիկայի նման խախտումներ թույլ տված մարզիկը չպետք է շարունակի մասնակցությունը մրցումներին և պետք է զրկվի մեդալից: Միջազգային մրցաշարերին մարզիկի հետագա մասնակցության մասին որոշումը պետք է կայացնի Սամբոյի միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն»,- ասել էր Ելիսեևը: Ավելի վաղը Ադրբեջանի սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ Յաղուբ Աբդուլաևն ադրբեջանականան լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ մարզիկն այդ պահին իրեն պարզապես վատ է զգացել: Բախտիյար Աբբասովը, սակայն հայտնել է, որ անհարգալից վարքը միտումնավոր էր՝ ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չի ունեցել, պարզապես չի ցանկացել հարգել ՀՀ օրհներգը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է |