Լուկաշենկոն կարծում է, որ ԵՏՄ միասնական արժույթի համար հիմա նպաստավոր ժամանակ չէ 2 ապրիլի 2015 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ԵՏՄ միասնական արժույթի ներմուծման հարցն այսօրվա գործ չէ: «Հարցական է, թե ինչպես է գործելու այդ արժութային միությունը կամ ինչ արժույթ է լիենլու: Այս հարցն օրակարգի վերջին հարցը պետք է լինի, ոչ թե առաջին»,-հայտարարել է Լուկաշենկոն Bloomberg-ին տված հարցազրույցում, որից հատվածներ է հրապարակել նախագահի մամուլի ծառայությունը: Նրա կարծիքով, ԵՏՄ-ում կան այլ խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք պետք է օպերատիվ լուծում ստանան: «Երբ մենք Աստանայում երեքով քննարկում էինք միասնական արժույթի ստեղծման հարցը, նախագահ Պուտինն ասաց, որ ավելի խորը տնտեսական համագործակցություն հաստատելու համար, մենք մի օր կանգնելու ենք միասնական արժույթի ստեղծման անհրաժեշտության առաջ: Դե, հնարավոր է, որ նման հարց առաջանա, ինչպես եվրոն առաջացավ Եվրամիությունում, հնարավոր է: Բայց դա այսօրվա հարց չէ»,-ասել է նա: Նախագահը նշել է, որ «հարց չի դրվել այսինչ ժամկետում, նույնիսկ երկարաժամկետ, միասնական արժույթ ներմուծելու մասին»՝ պարզաբանելով, որ խոսքն այդ հարցի շուրջ փորձագիտական աշխատանքի մասին էր, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին ու Կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը ԵՏՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ որոշակիացնել արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները, ինչպես նաև մշակել հեռանկարում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունն ու հնարավորությունները: Դեռևս նախորդ տարի Ղազախստանում ստորագրվեցին փաստաթղթեր, որոնք ենթադրում են Եվրասիական Կենտրոնական բանկի ստեղծում մինչև 2025 թվականը և միասնական արժույթի ներմուծում Բելառուսի, ՌԴ և Ղազախստանի համար: «Սակայն արտաքին քաղաքական իրավիճակը, հավանաբար, ազդեց տնտեսական որոշումների վրա և Ռուսաստանի նախագահը որոշեց արագացնել գործընթացը»,-կարծում է «Ալպարի» վերլուծական դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ռազուվաևը: Միասնական եվրասիական արժույթի աշխատանքային անվանումն ալտին է: Այս տարբերակի մասին հայտարարեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Սակայն, ըստ ԶԼՄ-ների, կա նաև մեկ այլ անվանում, որ քննարկվում է՝ եվրազ: Մարտի 20-ին Աստանայում տեղի ունեցած Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պետք է ձեռնամուխ լինեն արժութային միության ստեղծման շուրջ բանակցություններին: «Կարծում եմ, ժամանակն է խոսել հեռանկարում արժութային միության ձևավորման մասին»,-ասել է Պուտինը՝ անդրադառնալով մոնետար քաղաքականության համակարգմանը: Ըստ նրա, «ուս ուսի աշխատելով» ավելի հեշտ է պաշտպանել ընդհանուր ֆինանսական շուկան: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |