Եվրոպացի փորձագետ. ԵՄ-ն կարևոր դասեր առավ ԵՏՄ-ին միանալու Երևանի որոշման «ցնցումից» հետո![]() 3 ապրիլի 2015 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Քաղաքականությանն առնչվող բազմաթիվ զեկույցներ և փաստաթղթեր այժմ փաստում են, որ Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայումը պետք է սահմանի ավելի ճկուն քաղաքականություն, որն ավելի շատ հիմնված կլինի գոյություն ունեցող պահանջների վրա, ավելի քիչ կապված կլինի ԵՄ ինստիտուցիոնալ օրինակներից և ավելի ընտրողական կլինի իր առաջնահերթություններում: Հիմնականում աննկատ մնալով՝ ԵՄ-ն Հայաստանում արդեն փորձում է իրականացնել այս սկզբունքները, գրում է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Ռիչարդ Յունգսը, հայտնում է Tert.am-ը carnegieeurope.eu- վրա հղումով: Եվրամիության այս փորձերը ցույց են տալիս, որ ճկունության և տեղական պահանջները հաշվի առնելու նոր սկզբունքներն ինքնին չեն լուծում ԵՄ-ի քաղաքականության ամենակարևոր մարտահրավերները: Դրանք նոր բարդ ռազմավարական երկընտրանքներ են առաջացնում, կարծում է նա: Հեղինակը նշում է, որ ԵՄ-ի ներկայիս արևելյան ճգնաժամը սկսվել է Հայաստանում, երբ Երևանը որոշեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): ԵՄ-ն կարծես կարևոր դասեր առավ այս ցնցումից հետո, գրում է Յունգսը: ԵՄ-ն առաջարկել է Հայաստանին նոր համաձայնագրի համար որոշել Ասոցացման համաձայնագրի այն բաղադրիչները, որոնցով երկիրը դեռ հետաքրքրված է և որոնք համատեղելի են ԵՏՄ-ի անդամակցության հետ: ԵՄ-ի նպատակն է օգնել Հայաստանում բազմավեկտոր բազմակարծություն ունենալ արտաքին հարաբերություններում: Հայաստանը դիտվում է որպես ԵՏՄ-ի և «Արևելյան գործընկերության» միջև փորձարարական մի ճանապարհ: Ինչպես նշում է հեղինակը, հետագա ճանապարհն, այնուամենայնիվ, չի սպասվում, որ հարթ կլինի: Երևանում իշխանության որոշ ներկայացուցիչներ կողմ են ԵՄ-ի հետ տնտեսական որոշակի համաձայնագրի՝ մեծավմասամբ նաև այն պատճառով, որ Ռուսաստանի ֆինանսական խնդիրները Հայաստանի տնտեսության վրա իրենց ազդեցությունն են թողել: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, միևնույն ժամանակ, ցանկանում են նոր համաձայնագիր, բայց նաև կոչ են անում ԵՄ-ին չանտեսել երկրի քաղաքական վատթարացող իրավիճակը, և կարծում են, որ ԵՄ-ն պետք է ժողովրդավարության աջակցությունն իր առաջնահերթությունը դարձնի Հայաստանում: ԵՄ-ն ռազմավարական երկընտրանքի առաջ է մնում, թե ինչ տեսակի համաձայնագրի աջակցի: Եթե ԵՄ-ն ցանկանում է ավելի քաղաքական համաձայնագիր, ապա Հայաստանի կառավարությանն ի՞նչը պետք է խթանի ընդունել դա: Միևնույն ժամանակ, առանց ազատ շուկայի բաղադրիչների ի՞նչ լծակներ կունենա ԵՄ-ն քաղաքական և անվտանգության հարցերում։ Հայաստանի օրինակը ցույց է տալիս ԵՄ-ի ճկուն լինելու և իր ստանդարտ հարևանության մոդելը հարմարեցնելու պատրաստակամությունը, սակայն այն ցույց է տալիս նաև, որ դա չի լուծում Արևելքում աշխարհաքաղաքական առավել արդյունավետ ինքնություն ձևավորելու ԵՄ-ի խնդիրը, եզրափակում է Յունգը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |