Ադրբեջանի խեղկատակության սահմանը. «Սև ցուցակ» ԼՂՀ մասին գրող արտասահմանցի լրագրողների համար![]() 3 ապրիլի 2015 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում շարունակվում են խեղկատակ հայտարարություններն ու նախաձեռնությունները, իսկ նախադեպերը փաստում են, որ դրանք իրականանալու հեռանկար ունեն: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում հայտնի «սև ցուցակի» օրինակով և դրան զուգահեռ պետք է ստեղծել ԼՂՀ մասին հոդվածներ հրապարակող արտասահմանյան լրատվամիջոցների և լրագրողների «սև ցուցակ»: «Ադրբեջանում անհրաժեշտ է ստեղծել ԼՂՀ մասին գրող լրատվամիջոցների ցուցակ և արգելել դրանց հավատարմագրումը մեր երկրում, առավել ևս, որ դրանց թիվը մեծ չէ», - ասել է անվտանգության հարցերով ադրբեջանցի փորձագետ Քյամիլ Սալիմովը, գրում է Haqqin.az-ը: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարել էր, որ Հայաստանում կայացած «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի մասնակիցների այցն Արցախ «անօրինական» է և, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն «օկուպացված» տարածքներ այցելած լրագրողների դեմ: «Առանց Ադրբեջանի կառավարության հետ համարձակնության այդ տարածքներ «անօրինական» այցերը նշանակում են Ադրբեջանի «Պետական սահմանի մասին» օրենքի խախտում»,- ասել էր Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը՝ չմոռանալով հերթական անգամ իբր վախեցնել լրագրողներին, որոնք արդեն եղել են Արցախում, ամեն ինչ տեսել սեփական աչքով և ապահով վերադարձել, թե այդ տարածքներում անվտանգ չէ: Ադրբեջանական իշանությունները պաշտոնապես արգելում են այն անձանց մուտքը երկրի, ով այցելել է Լեռնային Ղարաբաղ: 2013 թվականին Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հրապարակեց Արցախ այցելած 335 անձանց հայտնի «սև ցուցակը»: Ավելի ուշ Բաքվում կարծիքներ հնչեցին, որ ՎՈւԱՄ անդամ երկրները՝ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան, պետք է «այդ երկրների «սև ցուցակների» փոխադարձ ուժի մասին համաձայնություն կնքեն, կամ էլ պայմանագիր ընդհանուր «սև ցուցակ» ստեղծելու մասին: Առաջարկվեց նաև նմանատիպ համաձայնագիր կնքել նաև Թուրքիայի հետ: Նշենք, որ իրենց անուններն այդ ցուցակում գտած անձանցից ոչ մեկը ափսոսանք չէր հայտնել Ղարաբաղ այցելելու համար: Հակառակը՝ միայն մեկ անգամ Արցախ այցելողները որոշեցին կրկնել այցը: Մարդիկ, որոնք չէին գտել իրենց անունները «սև ցուցակում», թեև եղել էին Ղարաբաղում, կոչ արեցին ադրբեջանական ԱԳՆ-ին շտկել սխալն ու անպայման իրենց «անցանկալի անձ» հայտարարել: Ցուցակում հայտնվել էին նաև մարդիկ, որոնք երբեք չէին եղել Արցախում, բայց այս պարագայում որոշեցին անպայման այցելել: ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |