Նիդերլանդների ԱԳ նախարարն ամեն կերպ փորձել է շրջանցել Ցեղասպանության հարցը![]() 4 ապրիլի 2015 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Այն հարցը, թե արդյոք Օսմանյան Թուրքիայում կատարվածը ցեղասպանություն էր իրավական առումով Նիդերլանդների կառավարությանը չէ, որ պետք է հղվի: Այդ մասին հայտարարել է Նիդերլանդների ԱԳ նախարար Բերտ Քունդերսը՝ անդրադառնալով այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Պիտեր Օմտցիգտի հարցին: Ինքը Օմտցիգտը նշել է, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչում է աշխարհի գիտնականների ճնշող մեծամասնությունը, այդ թվում Ցեղասպանությունների հետազոտման միջազգային ասոցիացիան: Այն հարցին, թե ինչպիսին է Նիդերլանդների կառավարության վերաբերմունքը Օսմանյան կայսրությունում հայերի և այլ քրիստոնյա ժողովրդների ցեղասպանությանը՝ Քունդերսն ասել է. «Այս հարցում միակարծիք են բազմաթիվ գիտնականներ: Այսպես թե այնպես, Նիդերլանդների կառավարության կարծիքն այդ եզրույթի կիրառման մասին այս պահին չի ազդի երկու երկրների կողմից ապագան ընդունելու և իմաստավորելու անհրաժեշտության վրա», հայտնում է Armenia Today-ը: Դեռևս 2011 թ. հոլանդական խորհրդարանում լսումներ անցկացվեցին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու շուրջ: Օրինագիծը 2006 թ. ներկայացրել էր խորհրդարան «Քրիստոնյա միություն» խմբակցությունը, սակայն այն այդպես էլ չստացավ մեծամասնության աջակցությունը: Օրինագծի ընդդիմադիրները իրենց մերժումը պատճառաբանեցին նրանով, որ նմանատիպ օրենք արդեն գործում է Հոլանդիայում: Բացի այդ, այն սահմանափակում է խոսքի ազատությունը: Օրինագծի հեղինակները նշեցին, որ Ցեղասպանության ժխտման քրեականացման անհրաժեշտությունը հիմնավարված է ԵՄ 2008 թ. նոյեմբերի 28-ին «Պայքարը ռասիզմի և այլատյացության որոշ ձևերի ու դրսևորումների դեմ քրեական իրավունքի միջոցով» շրջանակային համաձայնագրով, ինչը քրեական պատիժ է ենթադրում Ցեղասպանության ժխտման համար: Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում հանցագործության ժխտումը համարվում է լուրջ զանցանք և այդ սահմանմանը չի համապատասխանում: Որպես ցեղասպանության օրինակներ հիշատակվում էին Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Ռուանդայի և Սրեբրենիցեի ցեղասպանությունները: Photo Telgraf Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |