Թուրք-իրանական կրքրեը չեն հանդարտվում. Թեհրանում պահանջում են վտարել Թուրքիայի դեսպանին

Թուրք-իրանական կրքրեը չեն հանդարտվում. Թեհրանում պահանջում են վտարել Թուրքիայի դեսպանին

PanARMENIAN.Net - Իրանը Թուրքիայից որևէ սպասելիք չունի և այդ երկրի կարիքը ևս: Թուրքերը ոչինչ չունեն, որ Իրանին օգնեն, հակառակը, դեռ որոշ ոլորտներում Անկարան է կախված իրանական արտահանումներից, որոնք դադարեցնելու դեպքում, լուրջ խնդիրներ կլինեն, հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Մոհամմադ Հասան Ասֆարին:

«Իրանի արտաքին գործերի նախարարությունից նվազագույնը, ինչ սպասում եմ, երկրից Թուրքիայի դեսպանին վտարելն է: Քանի դեռ Թուրքիայի կառավարությունն Իրանի ժողովրդից ներողություն չի խնդրել, դեսպանի վտարմամբ հնարավոր կլինի կանխել Էրդողանի այցն Իրան»,- ասել է իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իրանի հասցեին արած հայտարարությանը, Irdiplomacy.ir-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Ավելի վաղ ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը, պատասխանելով Էրդողանի հայտարարությանը, նշել էր. «Ռեջեփ փաշան, միջամտելով տարածաշրջանի երկրների ներքին գործերին, մասնակից է եղել Սիրիայում ավելի քան 130 հազար անմեղ մարդկանց սպանությանը: Կարծում եմ ներկա պայմաններում Էրդողանը պարզապես չի կարող այցելել Իրան»:

Իսկ Թուրքիայի դեսպանի բացակայության պատճառով Իրանի արտգործնախարարություն էր հրավիրվել Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բարիշ Սայգանը, որտեղ ԻԻՀ ԱԳ նախարարի՝ Ասիայի և Օվկիանիայի հարցերով տեղակալը վերջինիս ներկայացրել է իրանական կողմի բողոքը և ափսոսանք է հայտնել Էրդողանի հայտարարության առնչությամբ: Իրանական կողմը պահանջել էր, որպեսզի Թուրքիան Էրդողանի հայտարարությունների առնչությամբ հստակ և համոզիչ պարզաբանումներ տա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ֆրանս 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, այն հարցին, թե տարածաշրջանում (Սիրիա, Իրաք, Եմեն) Իրանի ունեցած դերակատարության մեծացումն արդյո՞ք անհագստացնում է Թուրքիային, Էրդողանը մասնավորապես նշել է. «Կասկած չկա, որ Իրանը ցանկանում է վերահսկել ողջ տարածաշրջանը, իհարկե, դա դրական զարգացում չէ: Մենք Սիրիայի և Իրաքի հարցով խոսել ենք նրանց (իրանցիներ) հետ, սակայն առայժմ որևէ դրական տեղաշարժ չենք արձանագրել: Ինչ վերաբերում է «Իսլամական պետությանը», ապա Իրանն այդ հարցում անկեղծ չի գործում: Իրանը փորձում է «Իսլամական պետության» տնօրինման ներքո գտնվող տարածքների նկատմամբ վերահսկողություն սահմանել և շիա-սուննի հակադրության ֆոնին գործողություններ կատարել»:

Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, արձագանքելով Թուրքիայի նախագահի վերոնշյալ հայտարարությանը, նշել է. «Այն մարդիկ, որոնք իրենց ռազմավարական սխալների և հավակնոտ քաղաքականության արդյունքում անդառնալի կորուստներ են ունեցել, լավ կլինի պատասխանատու քաղաքականությամբ նպաստեն տարածաշրջանում կայունության հաստատմանը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---