Բաքվին դուր չի եկել Լեռնային Ղարաբաղի մասին ռուսաստանյան լրատվամիջոցների հեռուստահաղորդումը

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն բողոք է հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 15-ամյակին նվիրված հաղորդման առնչությամբ, որը ցուցադրվել է շաբաթ օրը ռուսական հեռուստատեսությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Ըստ պաշտոնյաի, «նման ռեպորտաժները հակասում են Ռուսաստանի կողմից պետական մակարդակով հնչեցվող հայտարարություններին»: «Այդ երեւույթները Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերին վնասելուց զատ, վնաս են հասցնում նաեւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերություններին»,-ընդգծել է Ազիմովը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---