«Իզվեստիա». ՀՖՖ-ն Կարպինին կարճաժամկետ պայմանագիր է առաջարկել 6 ապրիլի 2015 - 14:41 AMT PanARMENIAN.Net - 46-ամյա ռուսաստանցի մասնագետ Վալերի Կարպինը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, հայտնում է «Իզվեստիան»: Ըստ պարբերականի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները բանակցել են մարզչի հետ՝ առաջարկելով գլխավորել հավաքականը մինչև Եվրո-2016-ի ընտրական փուլի ավարտը: Կարպինի թեկնածությանը հավանություն է տվել նաև Մոսկվայի «Սպարտակի» տնօրենների խորհրդի անդամ Ջիվան Չելոյանցը, որն ուշադիր հետևում է ՀՀ հավաքականի խաղին և կապի մեջ է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Ռուսաստանցի մասնագետը երկարաժամկետ գործակցության տրամադրված չէ և մտադիր է ընտրական փուլի ավարտից հետո ստանձնել ակումբային մարզչի կարիերան: Կարպինը հավաքականի երկու առաջատար անդամների, «Սպարտակի» կազմում ընդգրկված՝ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի հետ աշխատելու փորձ ունի: Ըստ «Իզվեստիայի», Կարպինից բացի թափուր պաշտոնին հավակնում է ևս երկու մասնագետ. Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը, որի գլխավորությամբ հավաքականը լավագույն ցուցանիշներն ունեցավ իր պատմության մեջ, ինչպես նաև հայկական ֆուտբոլի լեգենդ Սարգիս Հովսեփյանը, որն այժմ գլխավորում է «Փյունիկն» ու երիտասարդական հավաքականը: ՀՖՖ-ում չեն հաստատել Կարպինի հետ բանակցությունների փաստը, սակայն չեն էլ հերքել: «Հայաստանի հավաքականի մասին ամբողջ տեղեկատվությունը զետեղվում է առաջին հերթին ֆեդերացիայի պաշտոնական կայքում»,-հայտարարել է «Իզվեստիային» ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը մարտի 30-ին հրաժարական ներկայացրեց Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի հավաքականի պարտությունից հետո:Հայաստանը 1:2 հաշվով պարտվեց Ալբանիային: Արդյունքում Հայաստանի հավաքականը ընդամենը 1 միավորով, որը հավաքել է 4 ընտրական տուրում, եզրափակում է 1-ին խմբի աղյուսակը: Մինչև մրցաշարի ավարտը Հայաստանի հավաքականը ևս 4 հանդիպում ունի, որից 3-ը՝ Երևանում: Մրցակիցները պորտուգալացիներն են, դանիացիները, սերբերն ու ալբանացիները: Մոտակա խաղը հունիսի 13-ին է Պորտուգալիայի հավաքականի դեմ: «Սպարտակի» լեգենդար պաշտպան Ալեքսանդր Միրզոյանը կարծում է, որ Կարպինն ունի անհրաժեշտ մարզչական փորձ և կարող է աշխատել հավաքականի հետ: «Վստահ եմ, որ ՀՖՖ-ն լավագույն ընտրությունը կկատարի և իմ խորհուրդների կարիքը չունի: Սակայն, ինչ վերաբերում է Կարպինին, ապա նա աշխատել է «Սպարտակում» ավելի քան 5 տարի և մեծ մարզչական փորձ է կուտակել: Ամեն դեպքում, հաջողություն եմ մաղթում Հայաստանի հավաքականին և Վալերի Կարպինին»,-ասել է Միրզոյանը: Վալերի Կարպինը ԽՍՀՄ և ՌԴ հավաքականների նախկին կիսապաշտպան է, ՌԴ սպորտի վաստակավոր մարզիչ: Նա գլխավորել է «Սպարտակը» 2009-ից: 2009-2012 թթ. նա միաժամանակ նաև ակումբի գլխավոր տնօրենն էր: 2011-ի ապրիլին նա հրաժարական տվեց սեփական ցանկությամբ անբավարար արդյունքների պատճառով, սակայն մարզիկները սատարեցին նրան: Իսկ անցյալ տարվա գարնանը նրան ազատեցին թիմի գլխավոր մարզչի պարտականություններից: «Սպարտակի» լավագույն նվաճումը Կարպինի օրոք ՌԴ 2009-ի և 2011-12 թթ. արծաթե մեդալներն էին Ռուսաստանի առաջնությունում: Նրա վերջին պայմանագիրը «Մալյորկայի» հետ էր, որը խզվել է 2015-ի փետրվարի 10-ին: 2014-ի օգոստոսին միանալով թիմին, նրան 5 խաղում անընդմեջ հաղթանակի հասնել չի հաջողվել, որին հաջորդել է միանգամից 7 խաղ առանց պարտության: Սակայն հաջորդ հանդիպումներում թիմի կայունությունը պահպանել չի հաջողվել և իսպանական ակումբը հրաժարվել է ռուս մասնագետից: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |