Թուրքիայում օդանավակայանից արտաքսել են գերմանացի լրագրողին. Նա լուսաբանելու էր Ցեղասպանության թեման![]() 6 ապրիլի 2015 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Գերմանական Der Spiegel պարբերականի ֆոտոլրագրող Էնդի Շփյուռային թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիայի Հանրապետություն: Մարտի 28-ին գերմանացի ֆոտոլրագրողին Աթաթուրքի անվան օդանավակայանից հետ են ուղարկել Գերմանիա: Նրա մուտքը Թուրքիա արգելել են այն պատճառաբանությամբ, թե կասկածվում է իսլամիստ գրոհային լինելու մեջ: Արտաքսված ֆոտոլրագրողը, սակայն, առաջին անգամ է նման խոչընդոտի հանդիպել, քանի որ նախկինում բազմիցս եղել է Թուրքիայում, թուրքական Aktifmedya.com-ին հղումով գրում է Panorama.am-ը: Դյուսելդորֆ վերադարձած և գերմանացի իրավապահների կողմից հարցաքննված ֆոտոլրագրողը հայտնել է, որ թուրքական իշխանությունների համար դեր չի խաղացել նաև Անկարայում գերմանական դեսպանության միջամտությունը: Աղբյուրը նշում է նաև այն հավանական պատճառի մասին, ըստ որի, գերմանացի ֆոտոլրագրողին թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիա, քանի որ նա պատրաստվում էր Հայոց ցեղասպանության թեմայով լուսաբանումներ անել: Մանավանդ որ նախկինում ֆոտոլրագրողը թուրքական իշխանությունների կողմից հակազդեցության էր հանդիպել նշյալ թեմային անդրադառնալու համար: Ապրիլին Թուրքիայում որոշ հասարակական շրջանակներ նախաձեռնել են միջոցառումներ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ: Դրանց թվում են նոր գրքերի հրատարակություններ, ինչպես «Արաս» հրատարակչության «Գյուլիզարի սև հարսանիքը» գիրքը՝ Օսմանյան Թուրքիայում քուրդ բեյի առևանգած 14-ամյա մշեցի հայ աղջկա իրական պատմությամբ, Թուրքիայում գործող 5 հասարակական կազմակերպություն կոչը համաշխարհային առաջնորդներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը չընդունել Էրդողանի հրավերը և փոխարենը գնալ Երևան: Ուշագրավ է նաև «ԱՄՆ-ում հայ և թուրք գիտնականների կողմից ստեղծված «Նախագիծ 2015»- և DurDe պլատֆորմի «Հարյուրամյակի հիշատակման արարողություններ» ծրագրի շրջանակներում Ստամբուլի Բիլգի համալսարանի, Պատմության հիմնադրամի և UCLA-ի (Լոս Անջելեսի Կալիֆորնիա համալսարան) կողմից ապրիլի 26-ին կազմակերպվելիք «Հայոց ցեղասպանություն. գաղափարներ և համեմատական հեռանկարներ» խորագրով համաժողովը: Այն արգելվել է: Բիլգի համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Բուլենթ Բիլմեզը` ասելով. «Կոնֆերանսը կազմակերպում էին Պատմական հիմնադրամը, UCLA-ն և Բիլգի համալսարանը, որի կազմում ես կամ: Մեկ շաբաթ առաջ մեր դեկանը տեղեկացրեց, որ կոնֆերանսը չի կայանալու: Ցանկացա իմանալ ով և ինչու է նման որոշում կայացրել, բայց մեր համալսարանի ղեկավարությունից ոչ մի պարզաբանում չեղավ: Ապշելուց բացի ուրիշ ոչ մի բան չեմ զգում: Այդ մասին հայտնել եմ Պատմական հիմնադրամին և UCLA-ին: Այժմ համաժողովի անցկացման համար նոր սրահ են փնտրում Ստամբուլում»: Կոնֆերանսին մասնակցելու էին աշխարհի տարբեր համալսարաններից հրավիրված այնպիսի պրոֆեսորներ, ինչպիսիք են Ջեյ Վինթերը (Յալե համալսարան), Նորման Նաիմարքը (Սթենֆորդի համալսարան), Դիրք Մոզեսը (Ֆլորենցիայի Եվրոպական համալսարան): ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |