Հայկական ձեռնարկություններն արդիականացնում են «Օսա-ԱԿ» ԶՀՀ-ները

Հայկական ձեռնարկություններն արդիականացնում են «Օսա-ԱԿ» ԶՀՀ-ները

PanARMENIAN.Net - Մի շարք հայկական ձեռնարկություններ «Պատնեշ» ՓԲԸ և «Ժամհար- ԴԴ» ԲԲԸ գլխավորությամբ իրականացնում են «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրների արդիականացում:

Հավաստի հայտնի է, որ իրականացվում են հետևյալ աշխատանքները՝ ռադիոտեղորոշիչ կայանի շարժական թիրախների ընտրության արդիականացված թվային համակարգի տեղադրում, «ՏՕՎ-Մ» արդիականացված օպտիկաէլեկտրոնային վիզիրների տեղադրում և այլ, գրում է «Վոեննի ինֆորմատորը»:

Հայտնի է, որ «ՏՕՎ-Մ»-ը կարող է աշխատել երկու ռեժիմով՝ դիտարկման լայն և նեղ դաշտով: Գունավոր ռեժիմով աշխատելու դեպքում զգայունությունը մոտ 0,01 լյուքս է, որն ավելանում է մինչև 0,001 լյուքս մոնոքրոմ ռեժիմի դեպքում: Սարքը կարող է հագեցված լինել երկու նմուշի ոսպնյակներով.

• 150 մմ, որն ապահովում է 4,11-անգամյա խոշորացում

• 500 մմ, որն ապահովում է 13,8-անգամյա խոշորացում:

Սկզբնական տեղադրման հեռուստախցիկը փոխարինվում է նոր ցերեկային/ գիշերային թվային տեսախցիկով՝ 600x500 պիքսել հնարավորություն ունեցող սարքերով:

Դա ապահովում է ավելի լավ որակ և կոնտրաստություն ստանդարտ պայմաններում վատ լուսավորության դեպքում: Նախկինում տեղադրված ՎՊՈւ-44 (55 ) ցուցիչները փոխարինվել են ժամանակակից 8-դյույմանոց հեղուկաբյուրեղային դիսպլեյով, ինչը թույլ է տալիս բարձր որակով վերարտադրել մեծ հեռավորության վրա գտնվող թիրախը, որի պատկերը ստացվում է նոր խցիկի շնորհիվ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---