Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին ներկայացրել է պատասխանատու կառավարման սկզբունքների կարևորությունը 8 ապրիլի 2015 - 14:31 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հրավիրվել էր Ամերիկյան համալսարան՝ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնահարցերի վերաբերյալ դասախոսություն կարդալու՝ Բիզնեսի կառավարման ֆակուլտետի ուսանողների համար: Իր փորձառությունը և գիտելիքներն ապագա ղեկավարներին և ձեռներեցներին փոխանցելու կամավոր նախաձեռնության շրջանակում՝ Ռալֆ Յիրիկյանը բազմաթիվ դասախոսություններ է ունեցել Հայաստանի և արտերկրի մի շարք կրթական հաստատություններում ու համաժողովներում՝ օգնելու համար ուսանողներին գտնել բիզնեսում հաջողության հասնելու և ժամանակակից բիզնես կառուցվածքներն արդյունավետորեն կառավարելու իրենց բանաձևը, ինչպես նաև՝ գործնական նորարարական գիտելիքներ տալու նպատակով, ինչը կօգնի երիտասարդներին երկիրը մրցունակ դարձնել միջազգային շուկայում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Նախքան կորպորատիվ պատասխանատվության գաղափարին և Հայաստանի համատեքստում ԿՍՊ-ի կիրառմանն անդրադառնալը՝ Ռալֆ Յիրիկյանը Բիզնեսի կառավարման մագիստրոսական ծրագրի ուսանողներին ներկայացրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, որպես սոցիալապես պատասխանատու ընկերության՝ շահառուների նկատմամբ որդեգրած քաղաքականությունը: Ելնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձառությունից՝ նա ապագա ղեկավարներին և առաջնորդներին կոչ է արել բիզնես-ռազմավարության հիմքում ներառել ԿՍՊ սկզբունքները, ինչպես նաև կազմակերպական կարևորագույն որոշումների ընդունման գործընթացում մշտապես հաշվի առնել նպատակներ և շահեր ունեցող թե՛ ներքին և թե՛ արտաքին խմբերին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը խոսել է շահառուների ղեկավարման սկզբունքների, այդ թվում՝ մշտադիտարկման, նույնականացման, լսելու, վերլուծելու և հաղորդակցվելու սկզբունքների մասին: «Գերազանց կատարողականի ձգտող կորպորատիվ ղեկավարը չպետք է թերագնահատի գլխավոր շահառուների մտահոգությունները ռազմավարական տեսանկյունից դիտարկելու, նրանց արժեքները և ուժերը պարզորոշ գծագրելու կարևորությունը: Կորպորատիվ ղեկավարները պետք է կարողանան ընդունել ճիշտ որոշումներ, որոնք կապահովեն և կամրապնդեն կազմակերպական ռազմավարության համապատասխանությունը խոշոր բաժնետերերի շահերին: Կոմերցիոն կազմակերպությունները մեկուսացած չեն արտաքին աշխարհից: Դրանք բարոյական պարտավորություններ ունեն իրենց շահառուների, այդ թվում՝ սպառողների, հաճախորդների, կարգավորող մարմինների, մատակարարների, բաժնետերերի, շրջակա միջավայրի և հասարակության անդամների նկատմամբ»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը: Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին ներկայացրել է պատասխանատու կառավարման սկզբունքների կարևորությունը՝ նշելով վերջինիս և կառավարման ավանդական համակարգի տարբերությունները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համոզված է, որ երկարաժամկետ կայուն ռազմավարություն մշակելուն և զարգացնելուն զուգահեռ ընկերությունները պետք է փորձեն հետադարձ արձագանք ստանալ շահառուներից՝ փոխըմբռնման հասնելու նպատակով: 10 տարուց պակաս ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ն աչքի է ընկել ոչ միայն որպես հեռահաղորդակցության առաջատար՝ շուկայի ամենախոշոր մասնաբաժնով, այլև՝ որպես նորարարությունների առաջամարտիկ: Ընկերությունը հեռահաղորդակցության առաջին և միակ օպերատորն է, որն առաջարկել է ծառայություններ 4G ցանցում, ինչպես նաև՝ ներմուծել և զարգացրել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության՝ կորպորատիվ գործունեության կարևորագույն մասը հանդիսանալու գաղափարը: Միաժամանակ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացրել է սոցիալական ներդրումներ ամենատարբեր ոլորտներում՝ նպաստելով այդ ոլորտների կայուն զարգացմանը և երկրի տնտեսական աճի ապահովմանը: Ընկերությունը զգալի ներդրումներ է կատարում՝ առողջապահության, մշակույթի, գիտության, երեխաներին առնչվող, շրջակա միջավայրի պահպանման, կրթության և գյուղական ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում նորարարական ծրագրերի իրականացման համար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |