Սեպտեմբերի 8-11 Երեւանում կկայանա «ARMENIA EXPO 2006» վեցերորդ ցուցահանդեսը 4 սեպտեմբերի 2006 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-11-ը Կ.Դեմիրճյանի անվան Մարզա-համերգային համալիրում տեղի կունենա «ARMENIA EXPO 2006» վեցերորդ ունիվերսալ տարածաշրջանային առեւտրա-արդյունաբերական ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է LOGOS EXPO Center-ը, դա եզակի իրադարձություն է երկրի տնտեսության ոլորտում, որը ներառում է մի շարք միջոցառումներ: Բացի զուգահեռաբար ընթացող վեց միջազգային մասնագիտացված ցուցահանդեսներից, այս տարի կներկայացվի նաեւ «Կահույքի սրահ EXPO 2006»-ը: Անցյալ տարվա համեմատ, «ARMENIA EXPO 2006»-ի մասնակիցների քանակը կավելանա 15 տոկոսով (շուրջ 180 տեղական եւ արտերկրյա, արդյունաբերական, առեւտրային կազմակերպություններ, ընկերություններ եւ ասոցիացիաներ), իսկ ցուցադրական մակերեսները` 10 տոկոսով (1630 քմ): Այս տարի էքսպո-համաժողովը ներառում է 7 զուգահեռ ցուցահանդեսների անկացում հետեւյալ բնագավառներում` «Արդյունաբերական Հայաստան EXPO 2006», «Կառույց EXPO 2006», «Սննդամթերք եւ խմիչքներ EXPO 2006», «Կահույքի սրահ 2006», «Տրանս EXPO 2006», «Կոմպ EXPO 2006», «Տպագրություն. Հրատարակչություն.Գովազդ EXPO 2006»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |