ՀՀ-ն ազատականացնում է օդային հաղորդակցությունը ևս 11 երկրի հետ. Մեծ Բրիտանիա, Հունաստան, Նիդերլանդներ![]() 8 ապրիլի 2015 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն օդային հաղորդակցությունն ազատականացրել է Ավստրիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Իրանի, Իսպանիայի, Թուրքմենստանի և Իրաքի հետ, ապրիլի 8-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: «Վեց երկրի հետ արդեն նոր պայմանագրեր են ստորագրվել, որոնց համաձայն` օդային հաղորդակցության իրավական բազան ազատականացվել է»,- ասել է Ճշմարիտյանը, մեջբերում է «ԱՌԿԱ»-ն։ Նրա խոսքով` ավարտական փուլում են Քաթարի, Լեհաստանի, Իռլանդիայի, Նիդերլանդների, Քուվեյթի, Հորդանանի, Թաիլանդի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի և Հունաստանի հետ բանակցությունները։ 2013-ի հոկտեմբերին ՀՀ կառավարությունը հաստատել էր «ՀՀ-ում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Խոսքն օդային փոխադրումների ազատականացման մասին է: Դրանով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն ավիաընկերությունները, որոնք ցանկություն կունենան աշխատել ՀՀ-ում ու կհամապատասխանեն սահմանված չափանիշներին: Օդային տարածքի ազատականցման անհրաժեշտություն էր առաջացել, երբ ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը 2013-ի ապրիլի 1-ին հայտարարել էր սնանկության մասին: «Օդային հաղորդակցության ոլորտում Հայաստանի քաղաքականությունը երեք բաղադրիչ ունի` նոր ուղղություններ, տոմսի առավելագույն ցածր գներ, որակյալ ծառայություններ»,- ասել է նախարարը։ Քաղավիացիայի գլխավոր վարչության տվյալներով` հայկական օդանավակայններում ուղևորափոխադրումների ծավալը 2014 թվականին, 2013 թվականի համեմատ, ավելացել է 18,5%-ով։ Նշված ժամանակահատվածում օդային տրանսպորտից օգտվել է 2.082.755 ուղևոր` 2013-ի 1.758.240-ի դիմաց։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |