«Մեկ երեխա-մեկ համակարգիչ». Աշակերտներն անվճար Armtab պլանշետ կստանան![]() 9 ապրիլի 2015 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին կառավարությունը հավանություն է տվել առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու` «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» ծրագրի փորձնական փուլին։ Կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը նշել է, որ ծրագրի փորձնական փուլի ֆինանսավորումն իրականացվելու է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի միջոցներով, ծրագրի շրջանակներում՝ տեղական արտադրությունը խթանելու նպատակով աշակերտներին անհատույց տրամադրվելու են «Արմթաբ» պլանշետներ, որոնք ձեռք են բերվելու «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ մեկ աղբյուրից գնման եղանակով: Ըստ փոխնախարարի, ծրագիրը բացառաապես կրթական նպատակ ունի և փորձնական փուլն առաջինը կիրականացվի Վայոց Ձորի մարզում, հայտնում է Tert.am-ը: «Այս ծրագիրը, որ խնդիրներ չառաջանան, պետք է լինի թափանցիկ, որովհետև մամուլում արդեն հոդվածներ կան»,-ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 2013-ի ավարտին հայտնի դարձավ, որ Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies ընկերությունը Հայաստանում առաջին հայկական պլանշետների արտադրություն է նախաձեռնել: Արտադրության շրջանակում արդեն կան Android համակարգով փորձնական հավաքված պլանշետներ՝ 7.85, 9, 9.7 և 10.1 դյույմանոց էկրանով, 3G և WiFi հնարավորություններով, ինչպես նաև առաջին հայկական հեռախոսը՝ Արմֆոն (Armphone): Որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին, իսկ արժեքը վերջիններիս գնի համեմատ կլինի էականորեն ցածր: Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն արվում է Հայաստանում, իսկ հավաքվում ԱՄՆ–ում և Հոնկոնգում: Երկրի ներքին շուկայում ու տարբեր ոլորտներում այդ պլանշետների կիրառումից բացի միջազգային շուկա դրանց արտահանումը կազմակերպելու հեռանկարներ կան: Սկզբնական փուլում նախատեսում են ամսական 30–50 հազար պլանշետ արտադրել, այնուհետև ամեն ինչ կախված կլինի պահանջարկից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |