Նորընտիր հայազգի անդամ Գլենդեյլի քաղաքային խորհրդում![]() 9 ապրիլի 2015 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Գլենդեյլի քաղաքային խորհրդի` ապրիլի 7-ին կայացած ընտրությունների արդյունքով հայազգի թեկնածու Վարդան Կարապետյանն ընտրվել է խորհրդի անդամ: Նրա թեկնածությունն այս ընտրություններում պաշտոնապես աջակցում էր Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը: Գլենդեյլի բյուջե, մահացու վթարները նվազեցնող երթևեկություն, բնակարանաշինություն, նոր աշխատատեղերի բացում. սրանք Վարդան Կարապետյանի նախընտրական ծրագրի հիմնական կետերն են, գրում է Tert.am-ը: Դեռ 2013-ի ապրիլին կայացած ընտրությունների արդյունքում երեք հայ թեկնածու ևս՝ Արա Նաջարյանը, Զարեհ Սինանյանը, Շահե Քյորօղլյանը, հաջողություն էր ունեցել՝ ապահովելով տեղ քաղաքային խորհրդում և հնարավորություն ստանալով ռոտացիոն համակարգով ավելի շատ զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը: Եվս մեկ հայ` Արտաշես Քասախյանն ընտրվել էր քաղաքապետարանի քարտուղարի, իսկ Րաֆֆի Մանուկյանը` գանձապահի պաշտոնում: Գլենդեյլի քաղաքային խորհուրդը, քաղաքապետ Զարեհ Սինանյանի նախաձեռնությամբ հռչակագիր է ընդունել, որով 2015-ի ապրիլը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամիս: Խորհուրդը նաև ընդունել է բանաձև, որով պահանջում է Գլենդեյլի դպրոցներում, թանգարաններում ու գրադարաններում Ցեղասպանության վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել: Նշվում է, որ Քաղաքային խորհրդին պատկանող բոլոր հաստատություններում Ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է հիշատակվի հավուր պատշաճի: Ընդունված փաստաթղթում Գլենդեյլի իշխանությունները նաև կոչ են անում ԱՄՆ-ի նախագահին ջանք չխնայել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու, ինչպես նաև Թուրքիայի իշխանություններին օգնելու Ցեղասպանության փաստն ամբողջովին ընդունելու և հայ ժողովրդին փոխհատուցելու հարցերում: Ընդունված բանաձևի կրկնօրինակները փոխանցվելու են ԱՄՆ նախագահին, փոխնախագահին, Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |