Ժիրինովսկի. Հայաստանը Ռուսաստանի պատմական դաշնակիցն է 9 ապրիլի 2015 - 17:17 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանը երբեք չի պատերազմել Հայաստանի հետ, երկու երկրները միշտ լավ հարաբերություններ են ունեցել, և այսօր էլ դրանք այդպիսին են: Դա պայմանավորված է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքով, որը գտնվում է ռիսկի գոտում. հարևանությամբ են Իրանը, Թուրքիան, Իսրայելը»,-հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Նա նշել է, որ այսօր տարածաշրջանի ամենացավոտ հարցերից է Լեռնային Ղարաբաղը: «Ռուսաստանը բանակի ուժով միջամտելու ոչ մի հիմք չունի, սակայն Հայաստանի և Ադրբեջանի հետ պայմանավորվածության դեպքում Ռուսաստանը կարող է խաղաղապահ զորակազմ տեղակայել, բացառելու համար արյունահեղությունը: Թեև, անշուշտ, միշտ կան կողմնակի միջամտության ու սադրանքների ռիսկեր, ինչպես դա եղավ Աբխազիայի դեպքում»,-հիշեցրել է նա: Նախկին խորհրդային ճամբարի երկրներում հակառուսական տրամադրությունների և քաղաքականության գլխավոր հրահրողը Ժիրինովսկին համարում է ԱՄՆ-ին: Ի դեպ, ՌԼԺԿ առաջնորդը կոչ է անում Հայաստանին ինքնուրույն որոշել իր ճակատագիրը` միևնույն ժամանակ զգուշացնելով, որ հակառակ դեպքում, առանց Ռուսաստանի նա միայնակ կմնա Իրանի ու Թուրքիայի հետ: Ժիրինովսկին կարծում է, որ հայերի և ռուսների համախմբմանը կարող է նպաստել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որը նշվելու է ամբողջ աշխարհում ապրիլի 24-ին: «Կարծում եմ, որ Ցեղասպանությունների հիշատակի միջազգային օր է հարկավոր: Հայերի ցեղասպանությունն ամենամասշտաբայինն էր, սակայն նույն շրջանում ոչնչացվել են նաև այլ ժողովրդներ. ռուսները Ավստրոհունգարիայում, ավելի ուշ գնչուները, հրեաները: Հիմա էլ ռուսներին ոչնչացնում են Ուկրաինայում: Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում քրիստոնյաներին սպանում են իրենց հավատքի համար, ոչնչացնում են մշակութային հուշարձանները: Կարևոր է մեկընդմիշտ կասեցնել նման մեթոդները»,-ասել է քաղաքական գործիչը կուսակցության պաշտոնական կայքում զետեղված ելույթում: Ըստ նախնական տվյալների, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին Երևանում կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրի ղեկավարը համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |