Global Gold Mining-ին զրկել են Հայաստանի եւ Նախիջեւանի սահմանին աշխատանքներ անցկացնելու լիցենզիայից 5 սեպտեմբերի 2006 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բնապահպանության նախարարությունը ամերիկյան Global Gold Mining ընկերությանը զրկել է Հայաստանի եւ Նախիջեւանի սահմանի վրա գտնվող Մարջան հատվածում հետախուզական աշխատանքներ անցկացնելու լիցենզիայից: Այդ մասին սեպտեմբերի 5-ին հայտարարել է Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: Նրա խոսքերով, լիցենզիայից զրկելու պատճառ հանդիսացավ այն փաստը, որ ընկերությունը չի կատարել իր վրա վերցրած պարտավորությունները: «Ընկերությունը հետախուզական աշխատանքներ է անցկացնում մի շարք հատվածներում եւ կատարում է իր վրա վերցրած պարտավորությունները, իսկ Մարջան հատվածում չի կատարել, այդ պատճառով էլ մենք նրան զրկել ենք լիցենզիայից»,-նշել է նախարարը:Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Global Gold Mining-ը $6,5 մլն. է ներդրել Հայաստանում երկրաբանական-հետախուզական աշխատանքներ անցկացնելու համար: Մինչեւ ընթացիք տարվա ավարտը ընկերությունը ծրագրում է ներդրումների ծավալը հասցնել $9,6 մլն-ի: 2004 թվականին ընկերությունը լիցենզիա էր ստացել Թուխմանուկ, Հանքավան, Գետիկ (Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանամերձ տարածքներ), ինչպես նաեւ Հայաստանի եւ Նախիջեւանի սահամանի վրա` Մարջան հատվածքում, հայտնում է Regnum-ը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |