Կարսում հերթական հայկական եկեղեցին է փլուզվում![]() 10 ապրիլի 2015 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Կարս քաղաքից 42 կմ հեռավորությամբ գտնվող Օղուզլու գյուղի պատմական եկեղեցու վիճակը ցավալի է։ Պահպանության տակ չառնված եկեղեցու մասին եթե մոտ ապագայում հոգ չտանեն, փլուզվելու է ու անհետանա։ Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը մի ծրագրով այցելել էր գյուղ, որտեղ գյուղացիները նշել էին եկեղեցու պահպանման անհրաժեշտության մասին։ Կարսի շատ շրջաններում գտնվող պատմական կոթողներն անտերության են մատնվել և հանձնված են բախտի քմահաճույքին։ Անիի ավերակների մոտ գտնվող Օղուզլու գյուղի եկեղեցին էլ կիսավեր է, պատերը փլուզվել են, գանձ որոնողները փորել են տարածքը, «Միլլիյեթ»-ին հղումով գրում է Tert.am-ը: Կարսում հայկական եկեղեցիների փլուզման վտանգի մասին տեղեկություն է տարածվում պարբերաբար: Միայն այս տարի՝ հունվարի 29-ին նահանգի Դիգոր շրջանում գտնվող հայկական հինգ եկեղեցիները (Խծկոնք) անխնամության և լքվածության պատճառով փլուզման եզրին հայտնվելու մասին բարձրաձայնվեց հենց թուրքական մամուլում: Պատմական Անի քաղաքի հարավ-արևմուտքում` 25կմ. հեռավորության վրա, իսկ Կարսի Դիգոր վարչական շրջանի կենտրոնից 5 կմ հեռավորության վրա գտնվող երեք ժայռերի վրա կառուցված հինգ հայկական եկեղեցիներից այսօր միայն կիսավեր Սուրբ Սարգիս եկեղեցին է մնացել, որը հավաքատեղի է դարձել խաշնարածների ու գանձախույզների համար: Եկեղեցու ներսը ախոռի է վերածվել, պատերը կիսաքանդ են: Տեղի բնակիչները եկեղեցու քարերը որպես շինանյութ օգտագործել են մասնավոր նպատակներով: Սուրբ Սարգիսը վանական համալիրի հինգ եկեղեցիներից ամենամեծն է, այստեղ պահպանված ամենահին արձանագրությունը թվագրված է 1033-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |