Բեռլինը նշել է Իրանի դեմ պատժամիջոցների վերացման պայմանները. Կողմերը միմյանց չեն հասկանում10 ապրիլի 2015 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Իրանի դեմ գործող պատժամիջոցները չեղյալ կհամարվեն միայն այն դեպքում, երե կատարվեն Լոզանում համաձայնեցված բոլոր պայմանները, ապրիլի 10-ին Բեռլինում հայտարարել է ԳԴՀ պաշտոնական ներկայացուցիչ Սավսան Չեբլին: «Մենք հասկանում ենք, որ Իրանի շահերից է բխում, որ պատժամիջոցները որքան հնարավոր է շուտ չեղարկվեն: Սակայն, մենք այդ առումով մինչև հունիսի ավարտն առաջնորդվելու ենք «գործողություն` պատասխան գործողություն» սկզբունքով: Պատժամիջոցների չեղարկումը կախված կլինի այն պայմանների կատարումից, որոնց վերաբերյալ կողմերը պայմանավորվել են»,-հայտարարել է Չեբլին: Չեբլին նշել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիի խոսքերը վկայում են, որ Լոզանի պայմանագիրը միայն միջանկյալ հանգրվան էր, որը համահունչ է գերմանական ԱԳՆ դիրքորոշմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարեց, որ կստորագրի ուրանի հարստացման վերաբերյալ համաձայնագիրը միայն այն դեպքում, եթե պատժամիջոցներն անհապաղ չեղյալ համարվեն: Պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում Իրանի նախագահն ասել է, «Մենք կստորագրենք համաձայնագիրը միայն այն պայմանով, որ պատժամիջոցները հանվեն նույն օրը…Մեզ պայմանագիր է հարկավոր, որը շահավետ կլինի բանակցություններին մասնակցող բոլոր կողմերի համար», գրում է Լենտա.ռու-ն: Ռոուհանիի այդ հայտարարությունը հակասում է «վեցյակի» հետ բանակցություններում Լոզանում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց համաձայն պատժամիջոցները հանվելու են միայն եզրափակիչ համաձայնագրի կնքումից 9 ամիս անց: Ապրիլի սկզբին Իրանը և «վեցյակի» երկրները (ԱԽ 5 անդամ + Գերմանիա) կարողացան համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ապագա համաձայնագրի սկզբունքային պարամետրերի առումով: «Լոզանում պայմանավորվել են միջուկային ծրագրի շուրջ ապագա համապարփակ համաձայնության հիմքը դնել, որը պետք է պատրաստ լինի մինչև հունիսի 30-ը»,-հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Սպիտակ տունը բազմիցս է հայտարարել, որ Օբաման ստիպված կլինի տարբեր մոտեցումներ քննարկել, այդ թվում ռազմական, եթե Իրանի հետ բանակցությունները ձախողվեն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա |