Հալեպի քրիստոնեական թաղամասի հրթիռակոծման հետևանքով 6 մարդ է զոհվել11 ապրիլի 2015 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Գրոհայինները գնդակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի Սլեյմանիե թաղամասը, առնվազն 6 մարդ զոհվել է, հայտնում է Sputnik գործակալությունը քաղաքային հիվանդանոցի աշխատակցի վրա հղումով: Սլեյմանիե թաղամասը համարվում է Հալեպի անվտագ թաղամասերից մեկը, որը վերահսկում է Սիրիայի բանակը: Քաղաքի այս մասում հիմնականոմ քրիստոնյաներ են բնակվում, ինչպես սիրիացիներ, այնպես էլ հայեր: Հալեպի ոստիկանության վարչությունում հայտնել են, որ գիշերային գնդակոծության արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել: «Սլեյմանիե թաղամասը հրթիռակոծվել է այս գիշեր»,-ասել են ոստիկանությունում: Ըստ տուժած շրջանի բնակիչներից մեկի, «գիշերային գրոհը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն մեր քրիստոնյա եղբայրների դեմ մեծ տոնին (ուղղափառների Զատկին) ընդառաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նախորդ շաբաթ, երբ Էլ Հասակեի բնակիչները տոնում էին կաթոլիկների Զատիկը, գրոհայինները պայթեցրին ասորական ամենամեծ եկեղեցիներից մեկը` Սբ Մարիամ Աստվածածնի եկեղեցին: 2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում |