ԱՊՀ ՄԽՎ և ՀԱՊԿ մշտական հանձնաժողովների նիստերը կկայանան Պետերբուրգում![]() 13 ապրիլի 2015 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-17-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 42-րդ լիագումար նիստը: Կկայանան սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների, քաղաքական հարցերի ու միջազգային գործակցության, իրավական հարցերի, կրթության ու գիտության, մշտական հանձնաժողովների նիստեր, ԱՊՀ միջխորհրդարանական երիտասարդական վեհաժողովի նիստն ու ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստերը, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը: Նիստերին կմասնակցեն ՀՀ Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը, Հովհաննես Սահակյանը, Հայկ Բաբուխանյանը, Լևոն Դոխոյանն ու Վահան Բաբայանը: Ապրիլի 14-17-ը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, իրավական հարցերի և միջազգային խորհրդակցության, սոցիալ-տնտեսական ու իրավական հարցերի, պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովների նիստերը: Նիստերին կմասնակցեն ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Արտակ Դավթյանը և Արտաշես Գեղամյանը, հայտնում է Armenia Today-ը: Ավելի վաղ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտնեց, որ Հաղթանակի օրվա նախօրեին` մայիսի 8-ին տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է, որ մասնակցելու է Մոսկվայում Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |