Ս. Սարգսյան. Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման միջոցները դեռեւս սպառված չեն

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան, պարոն Ջոն Էվանսին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Շնորհակալություն հայտնելով պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար` պաշտպանության նախարարը փաստեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները հատկապես վերջին երկու տարում էապես խորացել են, եւ համոզմունք հայտնեց, որ նոր դեսպանի պաշտոնավարման օրոք դրանք շարունակական կլինեն: Ջոն Էվանսն իր խորին երախտագիտությունը հայտնեց նախարարին եւ նախարարության ամբողջ անձնակազմին պաշտպանության ոլորտում արդյունավետ համագործակցության համար:



Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, բարձր գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը` Սերժ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու միջոցները դեռեւս սպառված չեն:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---