Դատարանը մեղմել է Լևոն Հայրապետյանին ներկայացված մեղադրանքները. Քննության փաստարկները չեն ապացուցվել

Դատարանը մեղմել է Լևոն Հայրապետյանին ներկայացված մեղադրանքները.  Քննության փաստարկները չեն ապացուցվել

PanARMENIAN.Net - Ձեռներեց և բարերար Լևոն Հայրապետյանի գործը, որը մեղադրվում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի յուրացմանը մեղսակից լինելու մեջ, առանձին վարույթ է ընդունվել հետաքննության մոտալուտ ավարտի կապակցությամբ: Այս մասին ապրիլի 13-ին հայտնել է դատախազության ներկայացուցիչը Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանում, որը դիտարկում է Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարացնելու հարցը:

«Հայրապետյանի գործն առանձին վարույթով կքննվի հետաքննության մոտալուտ ավարտի կապակցությամբ»,-ասել է դատախազը:

Իր հերթին պաշտպանությունը հայտարարել է Հայրապետյանին ներկայացված մեղադրանքների մեղմացման մասին, քանի որ գործն առանձին վարույթ է ընդունվել իսկ քննության փաստարկներն ապացուցված չեն: Ըստ փաստաբանի, Հայրապետյանին մեղադրում են յուրացման մեջ, այն դեպքում, երբ մինչ այդ դրանից բացի նրան մեղադրում էին նաև «ապօրինի ստացած միջոցներն օրինականացնելու մեջ»:

Քննությունը խնդրում է երկարացնել Հայրապետյանի տնային կալանքը ևս 3 ամսով, այսինքն մինչև հուլիսի 15-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:

Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Գումարը կարող է կազմել մոտ 50 մլն դոլար: Որպես հիմնական կասկածյալ անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը: Հայրապետյանն այդ գործում համարվում է նրա գլխավոր հանցակիցը:

Հայրապետյանի միջնորդության մասին ցուցմունք է տվել ցմահ բանտարկության դատապարտված Բաշկիրիայից ընտրված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը հայտարարել է, թե լսել է Ուրալ Ռահիմովից Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի կառույցները «ԱՖԿ Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին վաճառելու ցանկության մասին: Ըստ նրա, նաև քննարկվել է որպես միջնորդ պարոն Հայրապետյանին ներգրավելու հնարավորությունը: Այս հայտարարության հիման վրա էլ ձերբակալվել է Հայրապետյանը, առավել ևս, որ քննությանը հայտնի է դարձել 50 մլն դոլարի մասին, որն իբր Հայրապետյանը ստացել է որպես միջնորդ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---