Տիեզերական եկեղեցու վարդապետ. Ամենապատվավոր կոչումը, որ կարող է շնորհվել աստվածաբանին

Տիեզերական եկեղեցու վարդապետ. Ամենապատվավոր կոչումը, որ կարող է շնորհվել աստվածաբանին

PanARMENIAN.Net - Գրիգոր Նարեկացու մեծագույն ավանդը քրիստոնեական կրոնի ու համաշխարհային մշակույթի մեջ արժանվույնս գնահատվեց ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու ուսուցիչ, վարդապետ` պատվավոր մի կոչում, որը կաթոլիկ եկեղեցին շնորհում է վաստակավոր աստվածաբաններին:

Եկեղեցու ուսուցչի կոչումը շնորհվում է 1298 թվականից, տիտղոսը շնորհվում է Հռոմի պապի կողմից միջնադարից ի վեր աստվածաբաններին՝ եկեղեցուն առանձնահատուկ ծառայություններ մատուցելու կամ սրբության համար` առաքինի կյանքով ու վարքով հռչակված անձնավորություններին: Princeps philosophorum «փիլիսոփաների արքայազնն» է համարվում 13-րդ դարի աստվածաբան ու փիլիսոփա Թովմա Աքվինացին: Աքվինացին համարվում է կաթոլիկ եկեղեցու հայր, հորջորջվել է որպես՝ Doctor Angelicus, Doctor Universalis, («փիլիսոփաների արքայազն»), փիլիսոփայական ուղղության հիմնադիր: 1879-ից նա ճանաչվել է ամենահեղինակավոր կաթոլիկ կրոնական փիլիսոփան, որը կապել է կաթոլիկ եկեղեցու դավանաբանությունը (մասնավորապես, Օգոստինոս Երանելու գաղափարները) Արիստոտելի փիլիսոփայության հետ։

Վաղ միջնադարում եկեղեցու ուսուցչի բարձր տիտղոսին արժանացել է Հնագույն Արևմտյան եկեղեցու միայն 4 ներկայացուցիչ. Հռոմի պապ Գրիգորիս Առաջինը, Ամբրոսիոս Մեդիոլանացին, Օգոստինոս Ավրելիոսը ու Իերոնիմոս Ստրիդոնացին: Հին Արևելյան եկեղեցում, որին պատկանում է Գրիգոր Նարեկացին, այն ժամանակ պատվավոր կոչման են արժանացել Սբ Հովհաննես Ոսկեբերանը, Վասիլի Մեծն ու Գրիգորիս Աստվածաբանը:

Նրանք համարվում են եկեղեցու հայրեր: Եկեղեցու հայրեր են համարվում այն առաքինի անձնավորությունները, որոնք եկեղեցու կողմից դասվել են սրբերի կարգը և ճանաչվել իբրև հավատի հիմնական սկզբունքների ճշմարիտ և ուղղափառ երաշխավորներ, Սուրբ Գրքի հեղինակավոր մեկնիչներ ու ավանդապահներ, եկեղեցու ծառայությանը նվիրված և եկեղեցական նվիրապետության պատասխանատու դեմքեր: Կաթոլիկները այս ամենին հավելում են նաև վաղեմությունը: Ավելի ուշ Հռոմի կաթոլիկ եկեղեցին մշտապես ընդլայնել է ցուցակը` «ուսուցչի» տիտղոս շնորհելով ավելի քան 20 աստվածաբանի: Այժմ Եկեղեցու ուսուցիչների ընդհանուր ցանկը 36 անունից է բաղկացած:

Եկեղեցու ուսուցչի տիտղոսը շնորհում է Սրբերի սրբադասման կոնգրեգացիան: Համաձայնություն պետք է տան բոլոր աստվածաբանները Կոնգրեգացիայի լիագումար նիստում, ինչպես նաև բոլոր կարդինալները:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը:

Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Պատարագն ուղիղ հեռարձակվել է:

Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---