Բորդյուժան` սպառնալիքների չեզոքացման «կանխարգելիչ քայլերի» մասին, այդ թվում ղարաբաղյան հակամարտության գոտում![]() 13 ապրիլի 2015 - 17:43 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ երկրները պետք է «կանխարգելիչ միջոցներ» ձեռնարկեն չեզոքացնելու համար պատասխանատվության գոտում առկա սպառնալիքները, գտնում է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Մենք պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք, որոնք կապահովեն այս կամ այն հարցերի չեզոքացումը, որոնց հետ բախվում են Պայմանագրի մասնակից երկրները»,-ասել է Բորդյուժան ապրիլի 13-ին լրագրողներին Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո: Նա նշել է արևելաեվրոպական ուղղությամբ առաջացած բարդ իրավիճակը. «Մենք նշում ենք ռազմական ենթակառուցվածքների կենտրոնացումը Բելառուսի և ՌԴ սահմանների անմիջական հարևանությամբ, մեծ քանակությամբ մարտական ավիացիա, ծանր սպառազինություն, զորակազմի ժամանում, այդ թվում ԱՄՆ-ից»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Բացի այդ, շարունակել է Բորդյուժան, «անմիջական հարևանությամբ, մեր երկրների տարածքում, ևս կան թեժ կետեր, այն սառեցված հակամարտություններն, որ առկա են` Մերձդնեստր, Լեռնային Ղարաբաղ, այնտեղ ևս սրացման միտում կա»,-ասել է Բորդյուժան: Նա հավելել է, որ նույնպիսի բարդ իրավիճակ է ստեղծվել Կենտրոնական Ասիայում, առաջին հերթին Աֆղանստանում: «Այնտեղ հայտնվել են «Իսլամական պետության» կազմավորումներ, նշանակում է, կա Կենտրոնական Ասիայում նրանց ազդեցության տարածման, էքսպանսիայի վտանգ»,-ասել է գլխավոր քարտուղարը: Ըստ նրա, «խնդիրները շատ են, դրանք պետք է հաշվի առնել և հետևել զարգացումներին»: 2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել են հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները՝ կրակոցների և դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար:: ![]() ![]() ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |