ՀՀ նախագահը հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեոշտ միջոցները Շ.Հովասափյանի սպանությունը բացահայտելու համար

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է հանրապետության իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները բացահայտելու համար Պետական հարկային ծառայության օպերատիվ-քննչական վարչության բաժնի պետ Շահեն Հովասափյանի սպանությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նա դատապարտել է հանցավոր գործունեությունն, ուղղված հարկային վարչարարության ուժեղացման եւ բոլորի համար հավասար հարկային պայմաններ ստեղծելու դեմ, որն, ի դեպ, ի վիճակի չէ շեղել երկրի նպատակասլաց քաղաքականությունն այդ ոլորտում: Ինչպես նշել է Վ.Սողոմոնյանը, Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին:



Հիշեցնենք, որ այսօր առավոտյան պայթեցվել է Շահեն Հովասափյանի ծառայողական մեքենան: Պայթյունը տեղի է ունեցել, երբ Շ.Հովասափյանը դուրս է եկել տնից, աշխատավայր գնալու նպատակով: Շահեն Հովասափյանը մահացել է տեղում, վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---