Շեր. Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի Ցեղասպանությունը14 ապրիլի 2015 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ երգչուհի Շերը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Զայրույթ չեմ զգում և չեմ ցանկանում մեղադրել Թուրքիայի ժողովրդին մի բանի համար, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ, բայց կարծում եմ, որ այդ երկրի Կառավարությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- գրել է երգչուհին: Ավելի վաղ, 2014-ի մարտին Շերն իր բողոքի ձայնը բարձրացրեց Քեսաբի իրադարձությունների ժամանակ, միանալով Save Kassab քարոզարշավին: 2014-ի մարտին Քեսաբում ողբերգական իրադարձություններ ծավալվեցին: Թուրքական կողմը՝ խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծեց հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ բացեց ապստամբների համար, որպեսզի նրանք գրավեն հայաբնակ շրջանը: Քեսաբը Սիրիայի ու Թուրքիայի սահմանին է, այնտեղ հազարավոր հայեր են ապրում, կան հայաբնակ բնակավայրեր, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ: 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո Շերն այցելեց Հայաստան: Տարիներ անց նա այսպես նկարագրեց իր տպավորություններն այդ այցից՝ «Ես եղա Հայաստանում: Այնտեղի մարդիկ շատ նման են ինձ: Դա ամենահարազատն է այն ամենից, ինչ ես ունեմ»,-հայտարարել է Շերը: Հայտնի ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) այն սակավաթիվ դերասաններից է, որոնք արժանացել են բոլոր մրցանակներին՝ «Օսկարի», «Գռեմմիի», «Էմմիի» և 3 «Ոսկե գլոբուսի»՝ կինոյում, երաժշտական և հեռուստատեսային ասպարեզում ունեցած նվաճումների համար: Նրա կարիերան սկսվեց, երբ նա ընդամենը 17 տարեկան էր: 1965թ. Շերը The Sonny and Cher դուետի կազմում ձայնագրեց «I Got You Babe» երգը: 1984թ. նա արժանացավ «Օսկարի» Silkwood ֆիլմում «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար»: 1985թ. «Mask» ֆիլմը բերեց նրան Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղը», իսկ «Moonstruck» ֆիլմի համար նա «Օսկար» ստացավ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում: Եռամյա ընդմիջումից հետո Շերը վերադարձավ բեմ 2008թ. Սիզար-Պալասում, որտեղ հանդես էր գալիս Cher At The Colosseum շոուի ներկայացմամբ: 50-ամյա կարիերայի ընթացքում նա դարձավ փոփ-մշակույթի կուռքերից մեկը: Նա հայտնի է որպես առավելագույն քանակով ձայնագրություններ վաճառած երաժիշտներից մեկը: Ինչպես նշում է Times Live-ը, «Մադոննայից և Լեդի Գագայից առաջ ամերիկյան շոու-բիզնեսում կար Շերը»: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |