2006 թվականին Հայաստանում կատարվել են բարձր հնչեղություն ստացած մի քանի սպանություններ 6 սեպտեմբերի 2006 - 15:05 AMT PanARMENIAN.Net - 2006 թվականին Հայաստանում կատարվել են բարձր հնչեղություն ստացած մի քանի սպանություններ: Հունիսի 22-ին Երեւանում սպանվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու անդամ Սեդրակ Զատիկյանը` Հայաստանի Ազգային Ժողովի նախկին պատգամավոր եւ Երեւանի Սեբաստիա-Մալաթիա համայնքի նախկին ղեկավար, այժմ հանգուցյալ Վահան Զատիկյանի որդին: Օգոսոսի 8-ին Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա գնադակահարվեց հայտնի գործարար, Երեխաների իրավունքների պաշտպանության կազմակերպության ղեկավար Ալեսքսանդր Գիվոեւը: Գործարարին ինքնաձիգի կրակահերթով սպանել էին ՎԱԶ-2109 մակնիշի առանց համարանիշների կարմիր գույնի մեքենայից: Ա.Գիվոեւը տեղում մահացել էր: Ստացված վերքերից զոհվեց նաեւ գործակատար Գյուլնարա Կարապետյանը: Օգոսոսի 9-ին Երեւանում սպանվեց «Մերսի» բիժուտերիայի խանութի տնօրեն Արմեն Գրիգորյանը: Գործարարի մարմինը հայտնաբերվել էր առավոտյան նրա սեփական բնակարանում` անկողնու վրա կապված ձեռքերով եւ ոտքերով: Օգոսոսի 30-ին Արարատի շրջանի Դալար գյուղում սպանվել է տեղի գյուղապեըտ Տիգրան Պետրոսյանը: Նրան սպանել էր որսորդական հրացանից նախկին գյուղապետ Գեղամ Բադալյանը, որը հետագայում ձերբակալվեց: Սեպտեմբերի 6-ին Երեւանում սպանվեց Պետական հարկային ծառայության օպերատիվ-քննչական վարչության բաժնի պետ Շահեն Հովասափյանը: Նրա ծառայողական մեքենան պայթեցվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 9.35-ին Շ.Հովասափյանի տան մոտ, երբ նա պատրաստվում էր աշխատանքի գնալ: Ըստ վիճակագրության, հանցավորության աճը Հայաստանում 2006 թվականի առաջին կիսամյակում կազմել է 9,9 տոկոս, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |