Հռոմի պապի արձագանքը Թուրքիային. Եկեղեցու ուղին անկեղծությունն է, այն պետք է ազատ խոսի14 ապրիլի 2015 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Եկեղեցու ուղին անկեղծությունն է և այն պետք է ազատ խոսի, հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Մարթա եկեղեցում պատարագի ժամանակ: Հայոց ցեղասպանության մասին ապրիլի 12-ին Հռոմի պապի հայտարարությունից հետո, երբ թուրքական իշխանությունները իրենց դժգոհությունն էին հայտնել Վատիկանին և այնտեղից հետ էին կանչել իրենց դեսպանին, Ֆրանցիսկոս պապը նոր պատարագի ընթացքում պատասխանել է այդ բողոքներին, Radiovaticana-ին հղումով գրում է Panorama.am-ը: «Եկեղեցու ուղին անկեղծությունն է: Այն պետք է ազատ խոսի: Դա ապացուցում է Քրիստոսի Հարությունից հետո Սուրբ առաքյալների վարած կյանքը։ Չկա այլ ճանապարհ, քան ասել ճշմարտությունը, նույնիսկ՝ դառը: Սուրբ հոգին ի վիճակի է փոխել մեր կյանքը և համարձակություն ու քաջություն տալ», - ասել է Հռոմի պապը: Նա բոլոր իր հետևորդներին կոչ է արել ասել ճշմարտությունը և չվախենալ դրա համար: Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը: Միջազգային գրեթե բոլոր առաջատար գործակալություններն ու այլ լրատվամիջոցները Breaking news ձևաչափում տարածել են այս փաստը, որոշները, օրինակ՝ AP-ն, հավելել են նաև, որ սա Թուրքիային հաստատ կբարկացնի: Բավականին ամբողջական անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանությանը և Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական էր. առաջին անգամ էր Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան դեռ շարունակվում է՝ վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով: Պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք։ Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |