Բաքու. Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ բանաձեւի նախագիծը կարող է ընդունվել ՄԱԿ ԳՎ կողմից առանց քվեարկության

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի օկուպացված տարածքների» իրավիճակի վերաբերյալ բանաձեւի նախագիծը կարող է ընդունվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից առանց քվեարկության: Այդ մասին լրագրողներին սեպտեմբերի 6-ին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում Ղարաբաղի հրդեհների վերաբերյալ հարցի քննարկման տեղափոխումը սեպտեմբերի 5-ից 6-ը: Նախարարի խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շահագրգիռ կողմերի հետ խորհրդատվություններ են տանում` բանաձեւի տեքստի համաձայնեցված տարբերակի մշակման նպատակով, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում ընդունվելու համար: «Ինչպես այդ ամենը կլինի, ես դեռ չեմ կարող ասել: Մեր դիրքորոշումը բաց է եւ մենք խորհրդատվություններ ենք տանում»,- ավելացրել է նախարարը, հայտնում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---