Ուորլիք. Կողմերը պետք է բանակցություններ սկսեն, որոնք կհանգեցնեն Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ համաձայնության15 ապրիլի 2015 - 15:29 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հորդորել է ղարաբաղյան հակամարտության կողմերին կատարել պայմանավորվածությունները: «Ադրբեջանն ու Հայաստանը պետք է կատարեն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Փարիզի գագաթնաժողովում, առավել ինտենսիվ բանակցեն, ինչպես նաև խստորեն պահպանեն հրադադարի ռեժիմը»,-հայտաարրել է Ուորլիքը ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը: Ուորլիքը նշել է նաև, որ կողմերը պետք է բանակցություններ սկսեն, որոնք կհանգեցնեն խաղաղ համաձայնության: «ԵԱՀԿ ՄԽ-ն հավատարիմ է կողմերի հետ աշխատանքին հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է քաղաքական կամք գտնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման համար»,-ասել է նա: Ըստ նրա, համանախագահները շարունակում են սերտ համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ բանակցություններում առաջընթացի հասնելու նպատակով, ինչպես նաև նախապատրաստում են նախագահների տարեվերջին կայանալիք հանդիպումը: Դիվանագետն ասել է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հստակեցնում է տարածաշրջան համանախագահների հաջորդ այցի ժամկետները: Ավելի վաղ ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան մայիս-հունիսին: Պոպովը հիշեցրել է, որ վերջին այցը տարածաշրջան եղել է փետրվարին: «Հերթական այցը նախատեսվում է մայիս-հունիսին: Այդ նպատակով մենք հաջորդ ամիս կհանդիպենք և կքննարկենք ժամկետները: Այցի հստակ ժամկետը դեռ որոշված չէ», ասել է նա, հայտնում է ԱՊԱ-ն: Դիվանագետը նշել է նաև, որ նրանք աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման օրակարգի նախապատրաստման վրա: «Անշուշտ, մենք մտադիր ենք նախագահների հանդիպում կազմակերպել: Մինչ այդ կկայանա ԱԳ նախարարների հանդիպումը և կքննարկվեն նախագահների բանակացությունների նախապատրաստական հարցերը: Այս ամենը համանախագահները կքննարկեն հաջորդ ամիս կայանալիք հանդիպմանը»: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջին անգամ հանդիպել են Փարիզում 2014-ի հոկտեմբերի 27-ին: Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի է ունեցել Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները: Փարիզյան հանդիպումը ՀՀ և ԱՀ նախագահների համար վերջին շրջանում արդեն երրորդն էր: Մինչև այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |