Իրանը ռուսական С-300 ԶՀՀ-ները կստանա արդեն ընթացիկ տարում և կհրաժարվի ՌԴ դեմ հայցից15 ապրիլի 2015 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Իրանը ռուսական արտադրության զենիթահրթիռային համակարգերը (ԶՀՀ) կստանա արդեն ընթացիկ տարում: Այս մասին լրագրողներին է հայտնել Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հոսեյն Դեհգանը Մոսկվա մեկնելուց առաջ: «Մոսկվա այցելության ժամանակ ես պայմանագիր կկնքեմ, որի համաձայն Ռուսաստանը համալիրները կառաքի Իրան»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ապրիլի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց, որով հանվեց Իրանին С-300 ԶՀՀ-ների մատակարարման արգելքը: «Հրամանագիրը հանում է ՌԴ տարածքով դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն С-300 ԶՀՀ-ների տարանցման (այդ թվում նաև օդային տրանսպորտով), ինչպես նաև առաքման արգելքը»,-ասվում է փաստաթղթում: Փաստաթղթով փոփոխություններ են կատարվում 2010 թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրում «ՄԱԿ ԱԽ 2010 թ. հունիսի 9-ի թիվ 1929 բանաձևի կատարման միջոցների մասին», հանելով С-300 ԶՀՀ-ներին վերաբերող ենթակետը: Մինչդեռ, Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամհանը հայտարարել է, որ Իրանը կհրաժարվի Ռուսաստանին ներկայացրած հայցից, հենց որ համակարգերը տեղում լինեն: «Հուսով եմ, որ С-300 ԶՀՀ-ները կառաքվեն մինչև տարեվերջ»,-հայտարարել է Շամհանը Մոսկվայում ՇՀԿ երկրների անվտանգության խորհրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը: «Բնականաբար, հենց որ համակարգերը հասցվեն Իրան, հայցը կդադարեցվի»,-ասել է նա: С-300 ԶՀՀ-ների մատակարարման 2007 թ. ռուս-իրանական պայմանագրի իրականացումը կասեցվեց ՄԱԿ կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով 2010-ի սեպտեմբերին: Ավելի ուշ Թեհրանը վիճարկեց այդ որոշումը դատարանով: ՌԴ ՊՆ ղեկավար Շոյգուի հունվարին Իրան կատարած այցի արդյունքում ԱՄՆ պետդեպարտամենտում հերթական անգամ հայտարարեցին, որ ռուսական С-300 ԶՀՀ համակարգերի առաքումն Իրան անընդունելի է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |