Կորսիկան պահանջում է Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 15 ապրիլի 2015 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Կորսիկայի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որով պահանջում է Թուրքիայի կողմից հայերի սպանդը ճանաչել որպես ցեղասպանություն։ Այդ մասին հայտնում է «France 3 Corse ViaStella» հեռուստաալիքը։ «Կորսիկայի ժողովուրդը, պաշտոնատար անձինք պետք է իրենց ներդրումն ունենան հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հանցագործության գիտակցման և ճանաչման գործում»,- նշված է բանաձևում: Բանաձևի տեքստը փոխանցվելու է Ֆրանսիայի ԱԳՆ-ին, որպեսզի այն ուղարկվի Թուրքիայի կառավարությանը։ Բանաձևի նախագիծը, որ ներկայացվել է տարածքային խորհրդական Ժան Բյանկուչիի կողմից, արժանացել է տեղական ընտրովի ներկայացուցիչների լիակատար հավանությանը, հայտնում է Panorama.am-ը։ Ապրիլի 14-ին Չիլիի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել` համերաշխություն հայտնելով հայ ժողովրդի հետ և դատապարտելով Հայոց ցեղասպանությունը: Ինչպես գրում է Prensa Armenia-ն, փաստաթղթին կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ` 1-ը, երեքը ձեռնպահ են մնացել: Բանաձևը, մասնավորապես, կոչ է անում. «Համերաշխություն հայտնել հայ ժողովրդին` դատապարտելով այդ ժողովրդի Ցեղասպանությունը, որը սկսվել է 1915-ին, Դիմել Չիլիի կառավարությանը` կոչ անելով հավատարիմ մնալ ՄԱԿ-ի 1985 թ. բանաձևին»: Փաստաթղթում ասվում է նաև, որ 1915-ի ապրիլի 24-ին սկիզբ դրվեց Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից առանց դատ ու դատաստանի հայերի բնաջնջման սիստեմատիկ քաղաքականությանը: Ողբերգությունը, որը 1,5 հայերի կյանք խլեց, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Չիլիի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռևս 2007-ին, այս բանաձևը վերահաստատում է այն: Չիլիի պատգամավորների պալատի սույն որոշումը ամբողջացնում է Չիլիի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները ապրիլի 14-ին հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու իր համերաշխությունը հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել Արգենտինայի արդարադատության նախարար ու Մարդու իրավունքների պաշտպան Խուլիո Ալակը, եպիսկոպոս Քիսագ Մուրադյանը, Հայ առաքելական եկեղեցու մի շարք այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հարավային Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներ և որոշ հայտնի հայազգի գործարարներ, որոնց թվում եղել է նաև Էդուարդո Էռնեկյանը: Քիրշների` հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախորդել էր Թուրքիայի` եվրոպական հարցերով նախարար Վոլքան Բոզքըրի այն արտահայտությունը, թե իբր «ոչ միայն Հռոմի պապի, այլև բոլոր արգենտինացիների ուղեղը լվացել են հարուստ ու ազդեցիկ հայերը»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |