Վարդան Օսկանյանը հանդիպել է Սիրիայի հոգեւոր առաջնորդի հետ 6 սեպտեմբերի 2006 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության մուֆթի շեյխ Ահմադ Բադր Ալ-Դին Հասունի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Բարձր գնահատելով Սիրիայի մուֆթիի այցը Հայաստան` նախարար Օսկանյանը այն համարեց Հայաստանի եւ Սիրիայի ժողովուրդների բարեկամության եւ երկու կրոնների երկխոսության վկայություն: Ընդգծելով երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը, կողմերը հաստատեցին Հայաստանի եւ Սիրիայի միջեւ քաղաքական տարաձայնությունների բացակայությունը, ինչը լավ հիմք է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար: Իր հերթին, Սիրիայի հոգեւոր առաջնորդը ջերմությամբ խոսեց երկու ժողովուրդների բարեկամական կապերի, պետությունների համագործակցության մասին: Կարեւորվեց Սիրիայում հայ համայնքի դերակատարությունը, վերջինիս նշանակալի ներդրումը երկրների զարգացման գործում: Զրուցակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանային հարցեր` անդրադարձ կատարելով Լիբանանում ստեղծված իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |