Եվրախորհրդարանը Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձև է ընդունել![]() 15 ապրիլի 2015 - 22:42 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն, գրում է ArmenianGenocide100.org-ը: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել: Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը: Նիստի ժամանակ ելույթ ունեցողների ճնշող մեծամասնությունը պահանջել է Թուրքիայից ընդունել Հայոց ցեղասպանության փաստը, գրում է «Առավոտ»-ը: Այսպես, բուլղարացի պատվիրակ Կրիստալինա Ջեորջիևան հայտարարել է. «Այն, ինչ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ, այժմ էլ սահմռկեցուցիչ է բոլորիս համար: Ապրիլի 24-ին մենք կվշտակցենք հայ ժողովրդին, քանի որ այն, ինչ կատարվել է Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայերի հետ, ցեղասպանություն է»: Գերմանացի պատվիրակ Էլմար Բրոքը ևս կատարվածն անվանել է ցեղասպանություն ու շեշտել. «Հայեր են սպանվել 20-րդ դարասկզբին և այդ փաստը պետք է հենց ցեղասպանություն գնահատել»: Մեկ այլ գերմանացի պատվիրակ Ֆլեքենշթեյն Կնուտը հայտարարեց, որ ցեղասպանությունը պետք է կոչել իր անունով: «Դա պետք է ընդունի նաև Թուրքիան: Ես Թուրքիայի իշխանություններին կոչ եմ անում հրատապ ու ճիշտ քայլեր ձեռնարկել: Իհարկե, գիտակցում եմ, որ պատմության հետ առերեսվելը բարդ բան է, բայց դա կարևոր է միջազգային հարաբերություններ կառուցելու տեսանկյունից»: Միացյալ Թագավորության ներկայացուցիչ Չարլզ Թանոքն էլ Թուրքիային առաջարկել է «որպես դիվանագիտական ժեստ բացել սահմանը»: Իսկ Կիպրոսի ներկայացուցիչ Հաջիգորգուս Թակիսը, անդրադառնալով Թուրքիայի նախագահի՝ Հռոմի պապի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, ասել է. «Ուզում եմ ուշադրության հրավիրել բոլորի ուշադրությունը այդ փաստի վրա: Նաև նշեց, որ Թուրքիան չի կարող արհամարհել ողջ միջազգային հանրությանը, որ կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եթե ուզում է ԵՄ անդամ դառնալ, պետք է լուծի քրդերի, հայերի և հույների հետ իր խնդիրները»: Քննարկմանը միջադեպ է տեղի ունեցել։ Իտալիայի ներկայացուցիչ Բորգեզիո Մարիոն իր ելույթի ընթացքում խիստ վրդովվել է՝ խոսելով Էրդողանի՝ Հռոմի պապի հասցեին հնչեցրած մեղադրանքներին. «Այսպես մաֆիոզի պես խոսելով էլ ուզում է մուտք գործել ԵՄ: Այդ պահվածքով Թուրքիան չի կարող մուտք գործել Եվրամիություն»: Այս հայտարարությանը հաջորդել են Եվրախորհրդարանի անդամների ծափահարությունները: Եվրախորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը դեռ 1987 թվականին։ 2015 թվականի մարտի 13–ի մեկ այլ բանաձևով Եվրախորհրդարանը կոչ արեց ԵՄ անդամ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |