Թուրքիան հերթական անգամ սպառնում է հարաբերությունների վատթարացմամբ` այս անգամ Եվրախորհրդարանին16 ապրիլի 2015 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ: «Եվրախորհրդարանի միակողմանի մոտեցումը 1915 թվականի իրադարձությունների գնահատմանը կարող է նսպատել Թուրքիայի և ԵՄ հարաբերությունների վատթարացմանը: Դա ամենևին չի նպաստում Թուրքիայի ու Հայաստանի միջև առկա խնդիրների լուծմանը»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Թուրքիան մեղադրոմ է Եվրախորհրդարանին Թուրքիայի և ԵՄ միջև հարաբերությունների զարգացմանը խոչընդոտելու և «1915 թ,. իրադարձությունների պատմությունը հերթական անգամ սրբագրելու մեջ»: «Այդ ձգտումը վերածվեց 2015 թ. ապրիլի 15-ի բանաձևի անհեթեթ տեքստի, որը տառացիորեն կրկնում է հայկական քարոզչության հակաթուրքական դարձվածքները: Ընդունելով բանաձևը` Եվրախորհրդարանը կրկնում է անցյալի իր սխալը, որն անհամատեղելի է միջազգային իրավունքի հետ և գերազանցում է իր լիազորությունները»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Ըստ ԱԳՆ հայտարարության, Անկարան «լուրջ չի ընկալում նրանց, ով ընդունել է բանաձևը», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել: Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը: Եվրախորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը դեռ 1987 թվականին։ 2015 թվականի մարտի 13–ի մեկ այլ բանաձևով Եվրախորհրդարանը կոչ արեց ԵՄ անդամ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |