Britannica հանրագիտարանը խմբագրել է Ցեղասպանության մասին հոդվածը` «կոտորածները» փոխարինելով «ցեղասպանությունով»![]() 16 ապրիլի 2015 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ Encyclopedia Britannica հանրագիտարանը խմբագրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածը` Armenian massacres-ը («Հայերի կոտորածները») փոխարինելով Armenian Genocide («Հայոց ցեղասպանություն») վերնագրով, հայտնում է Panorama.am-ը: Հոդվածում մասնավորապես ասվում է. «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում Երիտթուրքերի կառավարության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918թթ.) հայերի դեմ դաժան արշավ էր: Հարյուր հազարավոր մարդկանց սպանությունը գիտնականների և կառավարությունների թեժ քննարկումների առարկա է դարձել: Հայերը նշում են, որ արշավը հայ ժողովրդին ոչնչացնելու կանխամտածված փորձ էր, այսինքն ցեղասպանություն: Թուրքիայի կառավարությունը դիմադրում է և հրաժարվում է ճանաչել այն որպես այդպիսին` պնդելով, որ թեև վայրագությունները տեղի են ունեցել, հայերի դեմ, որպես խմբի, բնաջնջման պաշտոնական քաղաքականություն չի եղել»: «Բրիտանական հանրագիտարանը» ներկայումս հրատարակվող համապարփակ հանրագիտարաններից հնագույնն է. տպագրվել է 1768–71 թթ-ին, Էդինբուրգում: Նախկինում եղել են դեպքեր, երբ Հայաստանի վերաբերյալ նյութերը հանրագիտարանում աղավաղված են ներկայացվել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |