Hürriyet. Թուրքիայի վարչապետի հայազգի գլխավոր խորհրդականն ազատվել է պաշտոնից16 ապրիլի 2015 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետի հայազգի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանն ազատվել է պաշտոնից: Պաշտոնական հիմնավորմամբ Մահչուփյանի ազատման պատճառը տարիքային սահմանափակումն է, իսկ ազատվել էր դեռ մարտի 9-ին: «Ես հիմա արտերկրում եմ և շարունակում եմ վարչապետի խորհրդական լինել, միայն թե դրա համար այլևս չեն վճարում ինձ»,- ասել է Մահչուփյանը, Hürriyet Daily News-ին հղումով գրում է Today’s Zaman-ը: Թուրքական լրատվամիջոցները վերջին օրերին քննադատում էին վարչապետի գլխավոր խորհրդականին, որ քանի դեռ Թուրքիայի կառավարությունը զբաղված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի արած հայտարարությանը խստապես արձագանքելով՝ նա հայտարարում է, որ 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածն անհնար է չանվանել ցեղասպանություն.«Եթե Բոսնիայում ու Աֆրիկայում տեղի ունեցածն ընդունվում է որպես ցեղասպանություն, ապա 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածն անհնար է չանվանել ցեղասպանություն: Հռոմի պապի հայտարարությամբ Վատիկանը ձերբազատվեց 100-ամյա հոգեբանական բեռից: Վատիկանն իսկապես կարող էր վաղուց արած լինել դա, սակայն չէր արել: Պետք չէ Վատիկանի արած հայտարարությունում փնտրել քաղաքական կողմ: Թե՛ հայերի, թե՛ ոչ հայերի համար «ցեղասպանություն» բառեզրն արդեն քաղաքական լինելուց ավելի շատ ձեռք է բերել հոգեբանական իմաստ: Կարևոր է փաստելը, թե ինչ է տեղի ունեցել: Կարևոր է առերեսվել կատարվածին և միասին ապագա կերտել՝ այդ ամենից դասեր քաղելով»: Մահչուպյանին վարչապետի խորհրդականի պաշտոնում նշանակել էր Ահմեդ Դավութօղլուն՝ 2014-ի հոկտեմբերին՝ Թուրքիայում նախագահական ընտրությունններում Էրդողանի հաղթանակից և նոր կառավարություն ձևավորելուց հետո: Մահչուպյանն այս պաշտոնում նշանակված առաջին հայն է: Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան դեռ շարունակվում է՝ վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով: Դավութօղլուն նույնիսկ հայտարարել է, թե Հռոմի պապը միացել է Թուրքիայի և ԱԶԿ-ի դեմ «չարիքի առանցքին»: Պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |