Հոկտեմբերին Երեւանում կանցկացվի Հայֆեստ թատերական փառատոնը

PanARMENIAN.Net - Հայֆեստ (High Fest) չորրորդ միջազգային փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 4-14-ը Երեւանում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել փառատոնի կազմկոմիտեում, Երեւան կժամանեն թատերական խմբեր Անգլիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Իսրայելից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Հոլանդիայից, Ալբանիայից, Իսպանիայից, Չեխիայից եւ այլ երկրներից: Փառատոնին կժամանեն նաեւ արվետսաբաններ, արտ-մենեջերներ, թատերագետներ եւ միջազգային թատերական փառատոնների ներկայացուցիչներ 35 երկրներից: Փառատոնի կազմակերպիչների թվում են` Հայ դերասանների ասոցիացիան, «Alfa-L» պրոդյուսերական կենտրոնը եւ Մշակութային ծրագրերի կովկասյան բյուրոն: Նշենք, որ Հայֆեստը անց է կացվում Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---