Էներգետիկայի նախարարն էլէներգիայի թանկացումը չի բացառում16 ապրիլի 2015 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն«Չի բացառում», որ էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է բարձրանա: Այդ մասին նա ասել է այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում: Դեռ հունվարին լրագրողների հետ հանդիպմանը Զախարյանն ասել էր, որ ռուսական «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ»-ին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վատ կառավարման, ինչպես նաև դրամի կտրուկ արժեզրկման պատճառով սպասվում է էլեկտրաէներգիայի թանկացում: Նախարարը մանրամասնել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը կուտակել է 250 միլիոն դոլարից ավելի պարտք, և գործող սակագնի պայմաններում չի կարող մարել այն, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Սակայն այն ժամանակ պաշտոնյան ընդգծել էր, որ նախագահ Սարգսյանը հանձնարարել է ամեն ինչ անել, որ այս տարի էլեկտրանէներգիայի սակագինը չբարձրանա․ «Ես կարող եմ պատասխանատու հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության դեպքում Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության դիրքորոշումը հետևյալն է՝ անել ամեն ինչ, և հավանաբար այդպես էլ կարվի, որպեսզի սակագների հետ կապված, բարձրացման հետ կապված այս տարի մենք խնդիր չունենանք»: «Հայկական ժամանակ» պարբերականը օրերս գրել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի առաջին տասնօրյակում դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով, և առաջարկելու է բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6 դրամով: Այդպիսով՝ մեկ կվտ/ժամ-ի ցերեկային սակագինը կկազմի 48 դրամ, գիշերայինը՝ 38 դրամ: Հարցին, թե ինչ կարող է ասել էլեկտրաէներգիայի սակագնի կապակցությամբ, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն արձագանքել է․«Առայժմ ոչինչ: Կսպասենք մինչև գազի բանակցությունները ավարտվեն»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |