Լուկաշենկոն կոչ է արել Եվրամիությանը որոշել ԵՏՄ հետ գործակցության ոլորտները17 ապրիլի 2015 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գտնում է, որ Եվրամիությունը պետք է որոշի Եվրասիական տնտեսական միության հետ գործակցության առաջնային ուղղությունները: «Եթե Եվրոպայում ոմանք կարծում են, որ այս միավորումը կարելի է անտեսել, ապա սխալվում են: Կարծում եմ Եվրամիությունը պետք է որոշի ԵՏՄ հետ համագործակցության մի քանի ուղղություններ»,-հայտարարել է Լուկաշենկոն ապրիլի 17-ին Մինսկում ԵՄ ընդլայնման վերաբերյալ բանակցությունների և եվրոպական հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Յոհաննես Հանի հետ հանդիպմանը: Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ միավորման հանդեպ հետաքրքրություն կա աշխարհի տարբեր պետություններում, հատկապես ասիական: Նա հավելել է, որ Եվրամիությունը պետք է իմանա ԵՏՄ զարգացման հիմնական միտումների մասին և, հնարավոր է, «արդեն սկսեն հարաբերություններ հաստատել այդ գլոբալ շուկայի հետ ապագայի համար և իրականացնեն Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ մեր առաջարկած համագործակցությունը»: Բելառուսի նախագահը նաև գործակցության հույս է հայտնել ՀԱՊԿ ու ՆԱՏՕ-ի միջև, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ավելի վաղ ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների արտահանման գործակալությունները կարող են արտահանման ապահովագրական համատեղ պրոդուկտ ստեղծել: «Պատրաստ է համատեղ ապահովագրության և վերաապահովագրման սկզբունքներով արտահանման ապահովագրական գործակալությունների միջև հուշագրի նախագիծը: Նախատեսվում է, որ նրանք համատեղ կսատարեն ԵՏՄ տարածքում արտադրված օպերացիոն արտադրանքին»,-ասել է Սլեպնյովը «Ինվեստ-Ռոս» խորհրդաժողովում: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |