The Wall Street Journal. Օբաման այս տարի էլ չի կատարի խոստումը18 ապրիլի 2015 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան The Wall Street Journal պարբերականում հոդվածագիր Բայրոն Թաուն գրում է, որ թեև այս տարի ԱՄՆ-ն առավել ուժեղ ճնշումների տակ է, սակայն նախագահ Բարաք Օբաման կրկին չի կատարելու իր խոստումը, քանի որ Սպիտակ տունը «Ցեղասպանություն» եզրույթն ասելու ոչ մի նշան չի տվել: «Սպիտակ տունն ազդակ է տվել, որ նախագահ Բարաք Օբաման չի ասելու «Ցեղասպանություն» բառը` Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի կոտորածը բնութագրելու համար` շարունակելով չկատարել երկար ժամանակ տված խոստումը: Օբաման որպես նախագահի թեկնածու 2008 թվականին գործածել է «Ցեղասպանություն» բառը` ասելով, որ «Հայոց ցեղասպանությունը ոչ թե պարզապես պնդում, կարծիք ու տեսակետ է, այլ պատմական հստակ փաստ՝ ամրապնդված վիթխարի քանակությամբ պատմական ապացույցներով»: Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ: Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ: Բացի այդ, նա խոստացել էր նախագահ դառնալու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն պաշտոնը ստանձնելուց հետո Թուրքիայի հետ ռազմավարական դաշնակցության աշխարհաքաղաքական մտահոգությունները Օբամայի վարչակազմին ստիպեցին հետ կանգնել 2008 թվականին տված խոստումից: Թուրքիան` որպես Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի առանցքային դաշնակից, ընդդիմացել է օրենսդրական ջանքերին՝ որոշել թե արդյոք սպանություններն իրոք ցեղասպանություն էին, հայտնում է Panorama.am-ը: Սպիտակ տունն, այս տարի, երբ նշվում է կոտորածների 100-րդ տարելիցը, առավել ուժեղ ճնշումների տակ է, թեև մամուլի խոսնակ Ջոշ Էրնստն ասել է, որ ցեղասպանություն տերմինից խուսափելու քաղաքականության փոփոխություն չկա: Սպիտակ տունն այս տարի եզրույթն օգտագործելու կապակցությամբ ճնշումների է ենթարկվում, բայց Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ «ցեղասպանություն» եզրույթից խուսափելու քաղաքականության մեջ փոփոխություն չկա: «Նախագահը և վարչակազմի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս որպես պատմական փաստ են ճանաչել այն, որ 1,5 միլիոն հայ է սպանվել կամ մահվան երթի ուղարկվել Օսմանյան կայսրության վերջին օրերին»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեստը և հավելել, - «Մենք ընդգծել ենք նաև, որ սգում ենք այս մահերի համար և որ փաստերի ամբողջական, անկեղծ և արդարացի ճանաչումը բխում է բոլորի, ներառյալ՝ Թուրքիայի, Հայաստանի և Միացյալ Նահանգների շահերից»: Այդուհանդերձ, Ջոշ Էրնեստը նշել է, որ եզրույթից խուսափելու վերաբերյալ ԱՄՆ-ի երկար տարիների դիրքորոշումը հավանաբար նույնը կմնա նաև այս անգամ։ Մարտի 18-ին ԱՄՆ օրենսդիրները Կոնգերսում բանաձև են ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին՝ «Ճշմարտության և արդարության մասին»խորագհրով. այն ստացել է Ներկայացուցիչների պալատի 44 անդամի աջակցությունը: Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ու հետևանքների լիարժեք ճանաչման հիման վրա: Ինչպես ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձևը ներկայացնելիս, ոչ մի կասկած չկա, որ հայերը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհն են դարձել: Ըստ կոնգրեսական Ռոբերտ Դոլդի, Հայոց ցեղասպանութան ժխտումը խարխլում է երկարատև խաղաղության ու անվտանգության հիմքերը՝ առավել հավանական դարձնելով ոճրագործությունները նաև ապագայում: Մինչդեռ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պայքարում է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար արդեն մոտ 40 տարի՝ 1975. թվականից ի վեր, երբ ներկայացվեց առաջին բանաձևը: «Ցեղասպանության ժխտումը նոր ցեղասպանություն գործելու առաջին քայլն է»,-հիշեցրել է կոնգրեսականը: Բրեդ Շերմանն իր հերթին հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, սենատոր լինելով, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես և գործող պետքարտուղար Ջոն Քերին: «Ժամանակն է. որ գործադիր ու օրենսդիր իշխանությունները նույն ուղղությամբ գործեն»,- ասել է նա: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |